Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վեց ժամից ավելի տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ պայմանավորվածությունները ՌԴ ղեկավարն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», որոնք թույլ կտան կարգավորել թուրք-սիրիական սահմանին ձևավորված լարված իրավիճակը:
Նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը:
Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: