Ողբերգական վթարից զոհվածը նախկին փոխմարզպետի որդին է. Մի քանի օրից նախատեսված էր նրա հարսանիքը /լուսանկար/
Դիտել նաև
Արտակարգ. Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել․ պատգամավոր (տեսանյութ)
Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վարորդը եւս տուժել է
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Վազգեն Մանասյանը Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Վազգեն Մանասյանը Հրազդանի Ջրառատ թաղամասից էր, օրեր առաջ էր դարձել 30 տարեկան, իսկ դեկտեմբերին նախատեսված էր նրա հարսանիքը։
Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը: