Քվեարկենք, հետո ոնց ուզում եք իրար նայեք․ Արարատ Միրզոյան
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված` ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով նախագիծը ներկայացնող Մանե Թանդիլյանին, ասաց, որ այդ նախագիծը չի լուծելու մարդկանց խնդիրները և նշեց, որ խոսելու ժամանակ պետք չէ իրեն այդքան խիստ դեմքով նայել, քանի որ ինքն էլ է ուզում, որ մարդկանց խնդիրները լուծվեն, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց․ «Քվեարկենք, հետո ոնց ուզում եք իրար նայեք, պարոն Թունյան»։