Փաշինյանի շեղող լուսանկարը

Երեկ համացանցը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի՝ «Խմուկ–քնուկ» լուսանկարը։ Պրիկոլների, թրոլինգների, շուլուխների, հիացական բացականչությունների, սրտաճմլիկ մեկնաբանությունների, քննադատության և շուխուռի պակաս չկար։

Ֆեյսբուքահայության արձագանքները կիրակնօրյա այս շոուին հակադիր էին՝ ծայրահեղ դրականից մինչև ծայրահեղ բացասական։ Ոչ մի բան մերոնց աչքերից չէր վրիպել՝ թափված գինուց մինչև «լայքեր» պոկելու հաշվարկով փոքրիկ երեխային հերթական անգամ օգտագործելը։

Նմանատիպ լուսանկարներ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները շատ ունեն։ Դրանք շատ տեխնոլոգիական նպատակ են հետապնդում։ Այդ լուսանկարները շեղող ֆունկցիա են կատարում։ Երկրորդականն ու զգացմունքայինն առաջ բերելու և կարևորի մասին լռելու ֆունկցիա։

Մինչդեռ շատ ավելի առարկայական թեմաներով լուսանկարներ չեն հրապարակվում ու այդ թեմաներով նույն ֆեյսբուքում աղմուկ չի բարձրանում։ Ասել է թե՝ ֆեյսբուքահայությունը զբաղեցվում է անկարևորով։

Բերեմ կոնկրետ օրինակ։

Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում լուր հրապարակվեց, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ գործ սարքելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի բիզնես–շահերն առաջ մղելու համար ոստիկանություն է տարվել ու դաժան ծեծի ենթարկվել մի քաղաքացի։ Նրան ստիպել են ցուցմունք տալ Վանեցյանի դեմ։ Քաղաքացին հրաժարվել է, ինչից հետո ենթարկվել կտտանքների։

Այ եթե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեր ծեծվածի լուսանկարները և «ստատուս» գրեր այդ թեմայով, ապա դա իրոք հեղափոխական մոտեցում կլիներ։ Փոխարենը մենք հեղափոխական քայլերով գնում ենք դեպի հետ՝ դեպի նախորդ դարի 90–ականներ և կիրառվում է 90–ականների մեթոդը։ Այս մասին Փաշինյանը հեղափոխականորեն լռում է։ Իրեն ձեռնտու է, որ քննարկման առարկա դառնա իր հարբած ու քնած լուսանկարը, բայց ոչ ճչացող ապօրինությունը։

Եթե հիշում եք, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս նա հայտարարեց, որ ժամանակը ցույց կտա, թե արդյոք Արման Սարգսյանը ժամանակավորից կդառնա մշտակա՞ն, թե՞ կհեռացվի։ Նա ասաց, որ փոխադարձաբար գոհ պետք է լինեն իրարից։ Եվ ահա այդ հայտարարությունից հետո մենք ունենում ենք ոստիկանությունում խոշտանգման ու գործ սարքելու կեղտոտ արարք, իսկ ահա Փաշինյանը լուռ է։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։ Տվյալ դեպքում նաև՝ «ադաբրյամսի» նշան։

Պարզ է, որ ոստիկանությունում մարդ չէին ծեծի, եթե չլիներ սիրո և հանդուրժողականության քարոզիչ Փաշինյանի «դաբրոն», ավելի ճիշտ՝ հրահանգը։

Ահա այս թեմայով արժե ֆեյսբուքներում գրել ու աղմուկ բարձրացնել։ Թե չէ ինչքան էլ գեղցու լուսանկարը քննարկեք, դրանից Փաշինյանին վնաս չկա։ Ճիշտ հակառակը՝ էներգիան պարպվում է մինչև նոր լուսանկար։

Սոցիալական ցանցերում բարձրացրած աղմուկի տակ են մսխվում պետբյուջեի միջոցները՝ 2 միլիոն դոլար է ծախսվում Փաշինյանի համար տուն վերանորոգելու, 1 միլիոն դոլար՝ նրա ամերիկյան վոյաժները սպասարկելու, հարհուր հազարավոր դոլարներ 2 զրահապատ «Մերսեդես» գնելու, մարտի մեկի զոհերի հարազատներին կաշառելու, ՍԴ դատավորներին «վերբովկա» անելու, ընտանեկան շրջագայություններ ապահովելու, ինչպես նաև «վոժդի» «դարակազմիկ» մտքերը գովազդելու և նրա անտաղանդ արձակը տարածելու վրա։

Հայկ Ուսունց

դիտվել է 2921 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am