Ձգտում են քամել գերշահույթներ՝ առանց հաշվի առնելու մարդկանց, էկոլոգիական և այլ ռիսկերը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է այլ երկրների հետ մրցակցությանը՝ Աֆրիկայի հետ համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտնում է Լենտան։
Ըստ ՌԴ նախագահի` արևմտյան պետությունները վախեցնում են և շանտաժի ենթարկում աֆրիկյան երկրներին, ինչպես նաև խոչընդոտում են Ռուսաստանի և Աֆրիկայի միջև սերտ հարաբերությունների հաստատմանը․ «Նրանք փորձում են վերականգնել նախկին գաղութներում կորցրած ազդեցությունն ու գերիշխող դիրքը՝ ձգտելով քամել գերշահույթներ, շահագործել աշխարհամասը՝ առանց հաշվի առնելու այնտեղ ապրող մարդկանց, էկոլոգիական և այլ ռիսկերը»,-ասել է նա։