Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ օրենքներում փոփոխություններ և լրացումներ են արվում. առաջինը՝ «զուգընկեր» հասկացությունն է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան կողմից հանրային քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, ընտանեկան հարաբերություններում ներմուծվում է նոր՝ «զուգընկերներ» հասկացությունը։

Մասնավորապես, առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտանիքում բռնություն Է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև»:

Իսկ Օրենքի 4-րդ հոդվածով սահմանել «զուգընկերներ» հասկացության բացատրությունը.

«զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»:

«Զուգընկեր» հասկացության բացատրության մեջ չի տարբերակվում զուգընկերների սեռը, հետևաբար՝ միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ ասելով` կարելի է նկատի ունենալ նաև գեյերի, լեսբիների, տրանսգենդերների և ԼԳԲՏ համայնքի այլ ներկայացուցիչների մտերիմ, այդ թվում՝ ինտիմ հարաբերությունները, որը նախագծի ընդունումից հետո ենթակա կլինի պաշտպանության։

Նշենք, որ նախագծի «հիմնավորումներ» բաժնում որևէ կերպ չի նշվում «զուգընկերներ» հասկացության առաջարկվող փոփոխության մասին, ինչն այն թաքցնելու և հասարակության ուշադրությունը դրա վրա չկենտրոնացնելու ակնհայտ փորձ է։

Նման հասկացություն ՀՀ ներպետական օրենսդրության մեջ օգտագործվում է առաջին անգամ։ «Զուգընկերներ» հասկացության ներմուծումն ակնհայտորեն կապված է Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմամբ և վավերացմանն ընդառաջ ստանձնած հանձնառությունների հետ, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի պաշտպանության շրջանակները տարածվում են նաև «զուգընկերներ»-ի վրա։ Ուստի՝ այդ հասկացության ներդրմամբ փորձ է արվում ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել Ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվող հասկացություններին։

Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիայով սահմանվում են նաև այլ հասկացություններ, որոնք առայժմ չկան մեր ներպետական օրենսդրության մեջ. օրինակ՝ «ընտանեկան միավոր», «գենդերով պայմանավորված սոցիալական վարքագիծ» և այլն։

Հաշվի առնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան ակտիվ գործողություններն` ուղղված տարբեր օրենքներում փոփոխություններ կատարելուն` կարող ենք փաստել, որ առաջիկայում Զարուհի Բաթոյանի գլխավորած գերատեսչության կողմից կառաջարկվի նաև վերը նշված և այլ հասկացությունների ներդրումը ՀՀ ներպետական օրենսդրության մեջ։

antifake.am

դիտվել է 1375 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am