Զինծառայող Արա Ներսիսյանը ծառայակցի գլխի ուղղությամբ կրակելու եւ նրան ծանր, կյանքին սպառնացող վտանգ հասցնելու մեղադրանքով չի դատապարտվել: Նրա նկատմամբ համաներում է կիառվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Արա Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, 2016 թվականի նոյեմբերի 22-ին` ժամը 03:30-ի սահմաններում անպարկեշտ ձևով ստորացրել է Ազնավուր Բալեյանի պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ, նույն օրը` ժամը 09:40-ի սահմաններում, գտնվելոց աֆեկտի վիճակում, Ազնավուր Բալեյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, մեկ կրակոց է արձակել Ազնավուր Բալեյանի գլխի ուղղությամբ, վերջինիս պատճառել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք: Արա Ներսիսյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառմամբ Արա Ներսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-105-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը