Քրդերը հայտարարել են իրենց 16 զինյալների զոհվելու մասին
Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) արաբա-քրդական ջոկատները հաղորդել են Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գրոհի արդյունքում իրենց 16 զինյալների զոհվելու մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական բանակը, չնայած հայտարարված հրադադարի ռեժիմին, հարվածներ է հասցրել ջոկատների դիրքերին Ռաս էլ Այն շրջանում, ինչի հետևանքով SDF-ի 16 զինյալ է զոհվել, երեքը վիրավորվել են:
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հաստատել է այդ տվյալները՝ նշելով, որ մնացյալ շրջանների վերաբերյալ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների հետ: