Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում

Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում…

Պարզվում է, որ որպես գնդապետ ներկայացող այս անձը՝ անգամ ազատամարտիկ էլ չէ: Պարզվեց, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, բայց և միաժամանակ լրատվամիջոցներով Վիտալի Բալասանյանին դիմող և ահաբեկող Աշոտ Իսախանյանը՝ նույն այն Աշոտ Իսախանյանը, (որին 90-ականների պատերազմի ժամանակվանից, Վազգեն Սարգսյանի հրահանգով), գեներալ Մանվեը պատժել, հետո նաև 22 օր շղթայել և պահել է խարդախության համար՝ այսօր ևս խարդախության համար է դատապարտված:

Տեղադրածս առաջին նկարից պարզ էրևում է, որ Աշոտ Իսախանյանն ունի կազակական գնդապետի վկայական, որտեղ նրա համազգեստը նմանեցված է ՀՀ ոստիկանի համազգեստին, ինչը որ խարդախություն է՝ քրեական հանցագործություն: Հավանաբար նա ոչ միայն իր համար, այլ նաև ուրիշների համար է նման վկայականներ պատրաստել և որի պատճառով էլ հետագայում հայտնվել է բանտում:

2014-ի փետրվարի 20-ին, համացանցում հայտնված ոստիկանական հայտարարությունից պարվում է, որ Դատապարտյալ Աշոտ Իսախանյանը, քրեակատորողական հիմնարկում գտնվելով հանդերձ, կրկին համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակլ. «ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայոր Սյունիքի աշխարհազորի հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել»:
Այսքանից հետո հավելեմ միայն, որ այսօր ևս Ֆեյսբուքյում և «Օդնոկլասնիկ» սոոցցանցերում ունի էջեր և ոչ միայն լրատվակայքերին է հայտարարություններ գրում, այլ նաև հայտնվում է համացանցում և գործում խարդախություններ և մարդ վախեցնում:

Նա իր ֆեյսբուքյան էջում, իր անվան կողքին գրել է «Արցախի հերոս», այնինչ մի շարք ազատամարտիկներ պնդում են, որ նա անգամ շարքային ազատամարտիկ էլ չի եղել…»:

դիտվել է 1989 անգամ
Լրահոս
Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am