Առեղծվածային հրաժարականների հիմքը այլ է

Երբ Արթուր Վանեցյանը նոր էր նշանակվել ԱԱԾ տնօրեն ու սարսափազդու կադրեր էին հրամցվում հանրությանը, «Բավ է ուժըս ֆիլմերով մեզ վախեցնեք» վերտառությամբ մի փոքրիկ հոդված էի գրել, որտեղ սուբյեկտիվ գնահատական էի տվել․ (5 Հունիս 2018) «Հայաստանում թիվ մեկ սարսափը դարձել է Արթուր Վանեցյանը։ Ով ում ուզում է վախեցնել՝ Վանեցյանի անունն է տալիս։
Հեղափոխությունից հետո մի այդպիսի կերպար էր պետք, որ ով օլիգարխ էր կամ պաշտոնից- բանից ուներ, ականջներից քաշեին ու քարշ տային «կագեբեի խուց»։ Փողերը, շորերը վրայից պլոկեին ու թողնեին տկլոր, որ քաղցած, "էրված-խորովված" մարդկանց սիրտը հովացնեին։
Մարդիկ պիտի տեսնեին, թե ինչպես են հարուստները լաց լինում, ինչպես են հալածվում և մտածեին՝ ի՜նչ լավ է, որ մենք միայն կարտոլ ենք ուտում։
Էդ կերպարը տվին Արթուր Վանեցյանին։ Բայց քանի որ նա դիմագծերով շատ հանդարտ, խաղաղ մարդ է, նույնիսկ բարի ու լուսավոր ժպիտ ունի, այդ կերպարին սկսեցին գույներ տալ։ Թատրոնում ո՞նց է լինում, երբ բարի մարդուն տեխնիկական հնարքներով ու համապատասխան գույներով այնպիսին են դարձնում, որ տեսնողը վախից փախչի»։

Այս հատվածը շատ բան է բնորոշում։ Հեղափոխությունից հետո նման կերպար էր պետք։ Վանեցյանը կատարեց այդ դերը։

Որոշ ժամանակ հետո մարդկանց համար սովորական դարձավ այդ կերպարը` նրանց պետք էր ավելի սկանդալային կադրեր։ Նոր կերպար էր պետք, որպեսզի մարդկանց մեջ չհանգչեր հեղափոխական կրակը և նրանք հասկանային, որ մեծ փոփոխություններ չանելու մեղավորը Արթուր Վանեցյանն է։ Վտանգավոր էր, մարդիկ արդեն չէին արձագանքում «բռնել, բացթողումներին», թերահավատ էին, էյֆորիան «նստում էր»։ Այդ ամենը բարդվեց Արթուր Վանեցյանի վրա, և նա հրաժարական տվեց՝ պոռթկուն տեքստով։ Վանեցյանը ոչինչ չկորցրեց՝ հրաժարականից մի քանի օր առաջ գեներալ մայորի ծիրանին փռեցին նրա ուսերին ու ամենակարևորը՝ բարի ԱԱԾ տնօրենի իմիջով հեռացավ։ Նոր կերպար էր պետք։ Կարևոր չէ՝ ով է, սարսափը մտցվում է՝ ֆիլմն ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար։

․․․Նոր կերպարը սարսափելի է այնքանով, որ հետապնդում է Արթուր Վանեցյանին, Սահմանադրական դատարանի նախագահին, նրա ընտանիքին, աղմուկ է ստեղծվում կերպարի շուրջ, ու մարդիկ շունչները պահած հետևում են դրամատիկ ֆիլմին․․․

Այս ամենի մեջ, կհարցնեք, ի՞նչ տրամաբանություն կա։ Ժամանակի որոշակի հատվածում Նիկոլ Փաշինյանի շուրջ «տաք պահել հանրությանը»։ Պլանը կարող է գործել միայն ժամանակի որոշակի հատվածում, երկարաժամկետ չի՝ ինչ- ինչ խնդիրներ լուծելու համար։ Եթե դա ձեզ չհամոզեց՝ փորձեք համոզել ինձ՝ հրաժարականներից մի քանի օր առաջ շնորհված գեներալի կոչումը՝ Վանեցյանին ու Օսիպյանին, (երկուսի դեպքում էլ նույն մեխանիզմն է գործել) ի՞նչ տրամաբանությամբ է կատարվել։ Այսինքն մի քանի օր առաջ լավն էին, հետո դարձան դավաճաննե՞ր․․․

Առեղծվածային հրաժարականների հիմքը այլ է։

hraparak.am

դիտվել է 1066 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am