Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետը հանդես եկավ ելույթով։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ «Էրեբունի Երևան» տոնակատարությունը, Երևանի հոբելյանը հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է։ «Երևի, սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է։ Եվ սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն քար իր մեջ ներառում է մեր ազգային երազանքների մի կտոր։ Ժամանակակից Երևանը, այն Երևանը, որ այսօր մենք ունենք, սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թվում էր՝ դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին։ Եվ ամեն քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում, և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, ամեն շենքի հետ մեր ժողովուրդը մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում և սահմանում ինքը իր համար։ Եվ ես համոզված եմ, որ Երևանը իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել հաղթանակների, քաղաքական, տնտեսական, ռազմական հաղթանակների։ Եվ ես Երևանի այս օրը չեմ կարող չհիշատակել ժամանակակից Երևանի իսկական հեղինակին, մեր մեծերից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա Երևանը, մեր սերը Երևանի նկատմամբ նաև մի հարգանքի իսկական տուրք է Թամանյանին և բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երևանի կերպարը»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել։ «Տեսեք, այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում, սփյուռքում, վերադարձել է Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել։ Պարոն Պիատրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ կարևոր և մեծ ներդրում է ունեցել մեր մյուս հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին։ Երևանն այսպիսի քաղաք է, Երևանը հավաքել է բոլոր տեղերից։ Երևանը հավաքել է Հայաստանի բոլոր գյուղերից և մարզերից։ Հայաստանում չկա այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիվ քաղաքացիներ այսօր երևանցի կոչվելու պատիվը չեն կրում։ Չկա սփյուռքի որևէ համայնք, որում ծնված և որից սերող մեր բազմաթիվ հայրենակիցներ երևանցի կոչվելու այդ պատիվը չեն կրում»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Երևանը իր համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրդի ամբողջականության, ինքնության սիմվոլն է։ «Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր տեսարանի ամենահաջողված ռակուրսը, և դա տեսարան է դեպի մեր Բիբլիական Արարատ սար։ Մենք բոլորս սիրում ենք Երևանը, և Երևանը սիրում է մեզ բոլորիս։ Եվ այս է պատճառը, որ ուր էլ գնանք, ուր էլ լինենք, մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է 2801 տարի առաջ և դեռ պիտի շարունակվի հազարամյակներ։ Շնորհավորում եմ մեզ այս դարակազմիկ տոնի և օրվա կապակցությամբ։ Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին»- եզրափակեց վարչապետը։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Որպես բժիշկ՝ մարդկանց կոչ եմ անում դիմակ չկրել. Նունե Ներսիսյանը զգուշացնում է վտանգների մասին (video) Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Ցավում եմ, բայց ես հավատում եմ Միքայել Մինասյանին.Արա Վարդանյան (video) Դավիթ Անանյանը ազատման դիմո՞ւմ կգրի Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Փաշինյանը հոգեբանի կարիք ունի Նոր ապտակ Մոսկվայից Ռոբերտ Քոչարյանին չեք կարող ոչնչացնել. Ձեզ նման հինգ րոպեով «թագավոր» չեն լինում. Արագած Ախոյան (video) Կասեցվել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ Մահը ձերն է, դուք՝ մահինը, իմ իշխանությունն է միշտ անմահ Արմավիրում 31-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մենք դուրս ենք գալու փողոց. սա Ռոբերտ Քոչարյանի ազատության պայքարը չէ, սա Արցախի անկախության պայքարն է.Արա Վարդանյան (video) Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը /ուղիղ միացում/ Ինչքա՞ն պետք է այս աղետը շարունակվի.Փաշինյանից սկսած Կառավարությունը պետք է հրաժարական տա.Վահան Բաբայան (video) Քանի միլիոն դոլար է կազմել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ԱՄՆ աջակցությունը Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն է անդրադարձել Փաշինյանի հայտարարությանը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ Իսկ դու դրել, մասկի շոու ես խաղում, որ մարդկանց ուշադրությունը շեղես դավաճան կեցվածքիցդ...ինչ է ասել Ալիևը Պիտի սթափվենք և ավելի լուրջ նայենք այս խնդիրներին Արցախում անվտանգություն և արտաքին հարաբերություններ նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է Նիկոլ Փաշինյան, Դուք տապալվել եք, Ձեր անճաշակ լայվերով մեր երկիրը դարձրել եք «իզգոյ».Կարինե Աճեմյան (video) Կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները