Վախենալու վտանգավոր բնազդը

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք ունենալ պետք չէ: Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կատարվածը բոլորի համար շատ

պարզ դաս է. եթե որևէ մեկը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կամքը չի կատարում, ԱԱԾ-ում հարցեր են առաջանում` նրա ընտանիքի անդամներին ուղղված: ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի նախարարական գործունեության հետ կապված` խաշած հավի ծիծաղ առաջացնող հաղորդագրությունը տարածելուց առաջ կարող էր գոնե նկատի ունենալ, որ Թովմասյանը մինչև պետական պաշտոնի անցնելը միջազգային կառույցում աշխատող բարձր վարձատրվող մասնագետ է եղել, ուստի հայրական տան տանիքը նորոգելու միջոցներ հաստատ կունենար:

Բայց սա մի կողմ: Եթե Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված խնդիրներ իսկապես կային, ինչո՞ւ դրանք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում չհայտնվեցին հեղափոխությունից անմիջապես հետո: Ի վերջո Հրայր Թովմասյանը հասարակության կամ, ինչպես նիկոլականներն են սիրում ասել, նախկին իշխանության շարքային ներկայացուցիչ չէ. նա ՍԴ նախագահն է, պետության առաջին հնգյակի պաշտոնյաներից մեկը: Իսկապես մեծ խելք պետք չէ` հասկանալու համար, որ եթե գործը ոչ թե սարքովի, այլ իրական լիներ, երիտասարդ աղջիկներին ու ծերունի հորը ԱԱԾ հրավիրելու փոխարեն` ուղղակի մեղադրանք կներկայացվեր Հրայր Թովմասյանի դեմ` հստակ ապացույցներով: Քաղաքական մեծամասնությունն այս դեպքում բազմաթիվ գլխացավանքներից ազատված կլիներ, նեղություն չէր քաշի ԱԺ-ում լիազորությունների կասեցման անհիմն գործընթաց սկսել, հետո այդ իրավական արժեքից զուրկ որոշում ուղարկել ՍԴ, այնտեղից էլ մերժում ստանալ:
Բայց սա էլ մի կողմ` հետաքրքիր է, թե մարմնի ո՞ր մասով են մտածում այն մարդիկ, ովքեր հայտարարում են` եթե ԱԱԾ-ն Թովմասյանի հորն ու դուստրերին կանչել է, երևի մի բան արած կլինեն: Այսպես, ի դեպ, ասում էին 37 թվին, երբ այս կամ այն մարդուն հռչակում էին ժողովրդի թշնամի և տանում Սիբիր: Բնությունն իրավամբ դաժան է վարվել այս կարգի մարդկանց հետ` նրանց զրկելով տրամաբանելու ունակությունից: Այս մարդիկ չեն կարողանում իրենք իրենց հարց տալ` լավ ինչո՞ւ ԱԱԾ-ն ընտանիքին հիշեց այն ժամանակ, երբ ներքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն իշխանության համար Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունն է: Ցանկացած մարդու ամենաթույլ տեղը ընտանիքն է` պարզ է, որ ՍԴ նախագահի վրա ընտանիքի միջոցով ճնշում են գործադրում, որպեսզի նա թողնի ՍԴ նախագահի պոստը: Սա շատ պարզ ռեպրեսիա է, որ իշխանությունը կիրառում է` անցանկալի անձանց լռեցնելու համար:
Շատ ավելի դաժան է այն մարդկանց վիճակը, որոնք արդարացնում են ԱԱԾ-ի վարքագիծը` հայտարարելով, թե ժամանակին իրենց էլ են տարել ոստիկանություն` հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար: Ներողություն, եթե ձեզ տարել են, ուրեմն հիմա էլ պիտի Թովմասյանի ընտանիքի՞ն տանեն: Նախկինում շատ վատ են արել, որ ձեզ տարել են, բայց հիմա էլ են շատ վատ անում: Այսինքն` հեղափոխությունն այս կարգի մարդկանց համար անձնական վրեժխնդրության ծարավը հագեցնելու միջոց է սոսկ: Թեպետ անգամ այս տեսանկյունից ոչ մի կերպ հնարավոր չի հասկանալ, թե ժամանակին իերնց ոստիկանություն կամ մեկ այլ տեղ տանելու համար, ինչո՞ւ պիտի այսօր պատասխան տա Հրայր Թովմասյանի ընտանիքը: Օրինակ` ի՞նչ կապ ունեն այդ երկու աղջիկն ու ծեր, հիվանդ մարդը ռոբասերժական համակարգի օրոք ընդդիմադիրներին ոստիկանություն տանելու, ծեծելու և բռնության ենթարկելու հետ: Այս հարցը տրամաբանական պատասխան չունի: Թե բա Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ է եղել: Հետո ի՞նչ, որ եղել է: ՀՀԿ-ն 166 հազար անդամ է ունեցել, և ի՞նչ` բոլորի ընտանիքներին հերթով պետք է ԱԱԾ տանե՞լ: 
Այս ողջ պատմության մեջ ամենավտանգավորը մեր հասարկության մեջ ռեպրեսիաները արդարացնելու բնազդի արթնացումն է: Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Փաշինյանը ևս հավերժ չի մնալու: Բայց այս` իրավամբ վախենալու բնազդի հետևանքները մենք դեռ երկար ենք զգալու:


Հայկ Դավթյան

դիտվել է 3145 անգամ
Լրահոս
Արմեն Թավադյանի գործը կոնկրետ ճնշում է իշխանությանը ոչ հաճո մամուլի նկատմամբ. Լևոն Քոչարյան Լարված իրավիճակ Կառավարության մոտ. ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությունը՝ ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարարը Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին Կուտոյանի կնոջ «սառնասրտությունն» ու վարչապետի տմարդիությունը Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Կուտոյանի դիակի զննությունից Ինչ մտահոգություն ունի Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի հետ կապված Գագիկ Ծառուկյանը` խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների մասին «Դա անելու բան չի, որ անում են»․ Գագիկ Ծառուկյան «Ես պարտավո՞ր էի գնալու, ես նրան բարևած էլ չկամ». Գագիկ Ծառուկյանը Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չի գնացել Էդմոն Մարուքյանը զայրացավ. տեսանյութ «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող նախարարներին զոռով չեն այդ պաշտոնների նշանակել» Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է Նախազգուշական հարվածներ՝ Իրանի միջուկային օբյեկտներին. Նոր լարում մեր սահմաններին մոտ Խախտել է երդումը, կորցրել՝ վստահությունը. ԱՄՆ պատմության մեջ երրորդ մերժված նախագահը «ԱԺ-ում 2019թ. պետբյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի» Կուտոյանին հանդիպեցի մանկապարտեզի մոտ, ասաց՝ հետևի՛ր էրեխուն. հայրական տան հարևան «2 տարի է` նոր բառ է մտել շրջանառության մեջ». Ռուբեն Մխիթարյան «Վանեցյանը ճանապարհ է հարթում Փաշինյանի կալանավորման համար». Նարեկ Սամսոնյան Սթափվել է պետք, կանգ առնել է պետք․ Արթուր Վանեցյան Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Բանակից թռած, վերջերս իրեն «Ռեմբո» համարող Բաբաջանյան Արմանը մտահոգվում է Սերժ Սարգսյանի նշանակած կադրերով,ավելին բարբաջում է երրորդ Նախագահի մասին.Վահան Բաբայան Ուկրաինայում կրճատում են նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով: Բանախոս՝ Հրանուշ Խառատյան՝ ազգագրագետ Հունվարի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունները՝ Արցախյան հարցում տեղաշարժի շուրջ, անհանգիստ սահմաններ, հարակից հարցեր, հնարավոր զարգացումներ»: Հունվարի 20֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի և հոգեբան Սամվել Խուդոյանի ասուլիսը: Թեման՝ քաղաքային տրանսպորտի վարորդների պահվածքը և քաղաքացիների բողոքները։ Հարակից այլ հարցեր ևս։ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: