Հրայր Թովմասյանի դուստրերին հիմնականում իրենց պատկանող գույքերի վերաբերյալ են հարցրել. փաստաբաններ

«Հրայր Թովմասյանի աղջիկների բացատրության բովանդակությունից հասկացանք, որ հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին, որոնք, ըստ էության, շատ չեն:Ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը 2016 թվականի նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թվականի արտադրության «Նիսան սենտրա» ավտոմեքենան է, որը կրկին 2016 թվականին ստացել է իր մորաքրոջ աղջկանից»,-լրագրողներին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի և հոր փաստաբան Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ մորաքրոջ աղջիկը մշտապես բնակությամբ մեկնել է ԱՄՆ և իր գույքը նվիրել է քույրերին:

«Որոշակի հարց եղել է կարճ ժամանակահատվածում ավագ դստերը պատկանող «Նիսան պատրուլ» ավտոմեքենայի վերաբերյալ, որը Ապրիլյան պատերազմի ընթացքում նվիրաբերել է Արցախի պաշտպանության բանակին»,-ասաց նա և նշեց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որևէ հարց չի տրվել դուստերին:


Պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի հոր հետ կապված հարցերը եղել են տանիքի վերաբերյալ: «Երբ է վերանորոգվել, ինչ միջոցներով, պարզ հարցեր են տրվել: Վերանորոգվել է 2007 թվականին` Վարդան Թովմասյանի միջոցներով` հարևանների օգնությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն այս պահին երթով ուղևորվում են ՀՀ ԱԱԾ:

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am