Ծնունդով բագրատաշենցի հալածված ընդդիմադիրը խոստանում է Ալիևի իշխանության տապալում

Հոկտեմբերի 19-ին Բաքվի կենտրոնում նախատեսված հանրահավաքից առաջ Ադրբեջանի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ընդդիմադիր ակտիվիստներին` հիմնականում «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներին:
Վերջին 48 ժամերին քաղաքական այս ուժի առնվազն 11 անդամներ Բաքվի տարբեր շրջանային դատարաններից կողմից դատապարտվել են 10-60 օրվա վարչական կալանքի` հիմնականում ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքների հիման վրա, հայտնում է «Ազատությունը»:

Ընդդիմադիր ակտիվիստների մեկ այլ խմբի հետ ադրբեջանական ոստիկանությունը վերջին օրերին բացատրական աշխատանքներ է տարել` նրանց հորդորելով չմասնակցել շաբաթ օրը Բաքվի կենտրոնում կազմակերպվելիք չարտոնված հանրահավաքին:
Լարվածությունը ոստիկանության և ընդդիմության միջև ծագեց շաբաթասկզբին, երբ հրապարակվեց Բաքվի քաղաքապետարանի որոշումը: Քաղաքային իշխանությունները հերթական անգամ մերժեցին ընդդիմադիր կուսակցություններին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»` կենտրոնում հանրահավաք անցկացնելու հայտը և բողոքի գործողության համար ընդդիմությանը տրամադրեցին Բաքվի կենտրոնական թաղամասերից շուրջ 11 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Լոքբաթան ավանը:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն հայտարարում է, որ չի պատրաստվում համակերպվել քաղաքապետարանի այս որոշման հետ, և կոչ արեց իր կողմնակիցներին շաբաթ օրը ժամը երեքին հավաքվել «Մայիսի 28» մետրոյի կայարանի հարևանությամբ: Դա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է՝ Բաքվի երկաթուղային կայարանի և Ադրբեջանի կենտրոնական բանկի հարևանությամբ:

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները չեն բացառում, որ ոստիկանությունը շաբաթ օրը մեծաթիվ ուժեր կկենտրոնացնի Բաքվի կենտրոնում` ընդդիմության հանրահավաքը ցանկացած գնով տապալելու մտադրությամբ:

Քաղաքական պրոցեսների որոշակի ակտիվացման ֆոնին առաջիկայում ընդդիմադիր դաշտ է մուտք գործելու ևս մեկ քաղաքական ուժ: Այն առայժմ ո՛չ անուն ունի, ո՛չ էլ գրասենյակ, սակայն դրա հիմնադիր, Առողջապահության նախկին նախարար, Հեյդար Ալիևի երբեմնի զինակից Ալի Ինսանովը արդեն իսկ հստակեցնում է, թե որն է լինելու նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության հիմնական սոցիալական բազան` Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները:

«Այդ համայնքը շատ մեծաթիվ է` ավելի քան երեք միլիոն մարդ: Համայնքը նաև քաղաքականացված է, և դրա ներկայացուցիչները բնակվում են Ադրբեջանի բոլոր քաղաքներում և շրջաններում: Այդ համայնքը նաև շատ համարձակ է և պատրաստ է պայքարի: Պատահական չէ, որ ասացվածք գոյություն ունի` առանց արևմտյան ադրբեջանցիների որևէ մեկը չի կարող իշխանության գալ, իսկ եթե եկավ` չի կարող այն երկար պահել», - «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Ինսանովը` հավելելով, որ այդ ամենը չի նշանակում, թե կուսակցությունը կազմված է լինելու բացառապես հայաստանյան ծագում ունեցող ադրբեջանցիներից:

1993-ից մինչև 2005թթ. Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: 2005-ին, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, Ինսանովին մեղադրեցին հեղաշրջում կազմակերպելու համար, և նա շուրջ 14 տարի անցկացրեց բանտում` ազատության մեջ հայտնվելով միայն այս տարվա գարնանը:

Ինսանովի համոզմամբ, Իլհամ Ալիևի իշխանությունը շուտով տապալվելու է իր իսկ թույլ տված սխալների պատճառով: «Երկրի կառավարումը, կարծես, ինքնահոսի մատնված լինի», - հայտարարում է Ինսանովը:

Իշխանության ներսում որոշակի խնդիրների և անգամ պառակտումների առկայությունը, ի դեպ, նախօրեին Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հաստատեց նաև նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, կառավարության անդամների մի մասը զբաղված է բարեփոխումների իրագործմամբ, մյուս մասը`դրանք խոչընդոտելով:

«Անտանելի է, երբ կառավարության որոշ անդամներ շանտաժի են ենթարկվում նույն այդ կառավարության մաս կազմող այլ նախարարների կողմից: Այդ նպատակով շատ հաճախ լրատվամիջոցներն են օգտագործվում: Փորձ է կատարվում ստվերել նախարարների գործունեությունը, այն բարեփոխումները, որ կյանքի են կոչվում նախագահի անմիջական հանձնարարությամբ: Եթե որևէ մեկին թվում է, որ մենք համակերպվելու ենք այդ ամենի հետ, ապա այդ մարդիկ չարաչար սխալվում են, քանի որ բարեփոխումներն այլընտրանք չունեն», - հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Բաքվի կենտրոնում նախատեսված հանրահավաքից առաջ իրադրությունն այսպիսով, լարված է մնում: Այն կարող է բախումների վերածվել և նոր ձերբակալությունների ու քաղաքական հետապնդումների առիթ դառնալ:

Թամար Բագրատունի

դիտվել է 6842 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը` խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների մասին «Դա անելու բան չի, որ անում են»․ Գագիկ Ծառուկյան «Ես պարտավո՞ր էի գնալու, ես նրան բարևած էլ չկամ». Գագիկ Ծառուկյանը Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չի գնացել Էդմոն Մարուքյանը զայրացավ. տեսանյութ «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող նախարարներին զոռով չեն այդ պաշտոնների նշանակել» Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է Նախազգուշական հարվածներ՝ Իրանի միջուկային օբյեկտներին. Նոր լարում մեր սահմաններին մոտ Խախտել է երդումը, կորցրել՝ վստահությունը. ԱՄՆ պատմության մեջ երրորդ մերժված նախագահը «ԱԺ-ում 2019թ. պետբյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի» Կուտոյանին հանդիպեցի մանկապարտեզի մոտ, ասաց՝ հետևի՛ր էրեխուն. հայրական տան հարևան «2 տարի է` նոր բառ է մտել շրջանառության մեջ». Ռուբեն Մխիթարյան «Վանեցյանը ճանապարհ է հարթում Փաշինյանի կալանավորման համար». Նարեկ Սամսոնյան Սթափվել է պետք, կանգ առնել է պետք․ Արթուր Վանեցյան Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Բանակից թռած, վերջերս իրեն «Ռեմբո» համարող Բաբաջանյան Արմանը մտահոգվում է Սերժ Սարգսյանի նշանակած կադրերով,ավելին բարբաջում է երրորդ Նախագահի մասին.Վահան Բաբայան Ուկրաինայում կրճատում են նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն «Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ…». Արման Աբովյան Ձյուն է գալու Մակրոնն ու Մերկելը Բեռլինում «կորցրել» էին Պուտինին «PRADO վինուտիի սև փողը չի պակասի՝ ոնց մուծվում էին, այդպես էլ մուծվելու են» Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2 Կանադայի արեւելքում հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ) ԱԺ-ում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով: Բանախոս՝ Հրանուշ Խառատյան՝ ազգագրագետ Հունվարի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունները՝ Արցախյան հարցում տեղաշարժի շուրջ, անհանգիստ սահմաններ, հարակից հարցեր, հնարավոր զարգացումներ»: Հունվարի 20֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի և հոգեբան Սամվել Խուդոյանի ասուլիսը: Թեման՝ քաղաքային տրանսպորտի վարորդների պահվածքը և քաղաքացիների բողոքները։ Հարակից այլ հարցեր ևս։ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: