Աղբաման նետված մի նամակ, կամ ինչպես Էրդողանը, գլուխը կախ, զիջեց

«Սիրելի պարոն նախագահ, եկեք լավ գործարք քննարկենք, Դուք չեք ուզում, որ ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց սպանդի ու կոտորածի մեջ, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսությունն ավերելու համար, բայց կարող եմ ավերել», - այսպես է հոկտեմբերի 9-ին դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հիշեցնենք, որ այս նամակին նախորդող օրերին Սիրիայի սահմանին գրանցված Թուրքիայի բանակի ակտիվ շարժը վկայում էր, որ ներխուժումն անխուսափելի է, և հենց նամակից հետո Էրդողանն արձակել է «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու հրամանը: Ներխուժման հիմնական նպատակը քրդերի ջոկատների վնասազերծումն է: Սիրիայի հյուսիսում քրդերի հսկողության տակ գտնվող տարածքը գործնականում տարիներ շարունակ կառավարվել է որպես ինքնավար երկրամաս, որը չի ենթարկվել Դամասկոսին:

Անկարայի համոզմամբ, Սիրիայի քրդերի ռազմական ջոկատները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության՝ ՊԿԿ-ի հետ, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում՝ որպես նվազագույն նպատակ՝ ինքնավարություն և առավելագույն նպատակ անկախություն հռչակելու համար:

Ուստի, քրդերի անջատական ցանկացած ձգտում՝ լինի դա Սիրիայում, թե Իրաքում, Անկարան մահացու վտանգ է համարում, գրում է BBC-ն: Սիրիայի քրդերը կատաղի պայքար են վարել «Իսլամական պետության» ստորաբաժանումների դեմ և համարվել են Միացյալ Նահանգների դաշնակիցները: Քրդերը, Միացյալ Նահանգների դեմոկրատ օրենսդիրները և նույնիսկ մեծ թվով հանրապետական օրենսդիրներ քննադատել են Սիրիայի հյուսիսից զինուժը հեռացնելու Թրամփի որոշումը, նշելով, որ գոյացած պարապն անմիջապես կլրացնեն նախ թուրքերն, ապա ռուսները:

Թրամփը պնդում է, որ Սիրիայում քրդերի հետ դաշինք է կազմել նախորդ նախագահ Բարաք Օբաման, հետևաբար, ներկայիս վարչակազմը որևէ պարտավորություն չունի: Ըստ Թրամփի, Ամերիկան պետք է տուն վերադարձնի զինվորներին, քանի որ մերձավորարևելյան անհաշիվ հակամարտությունների մեջ ներքաշվելու իմաստ չկա:
Սակայն վճիռն այնչափ հուժկու քննադատության է ենթարկվել, որ Սպիտակ տունը սկսել է կարծր միջոցներ ձեռնարկել: Վաշինգտոնը դատապարտել է «Խաղաղության աղբյուր» օպերացիան և պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարների նկատմամբ:

«Մենք հուժկու պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի նկատմամբ: Անկեղծ եմ ասում՝ դրանք կռվելուց ավելի արդյունավետ են, մենք չենք ուզում կռվել, չենք ուզել, պատճառ չեմ տեսնում: Եթե Սիրիան ուզում է իր տարածքը վերադարձնել՝ դա այլ պատմություն է, դա Սիրիայի և Թուրքիայի հարցն է, հարյուրավոր տարիներ այդպես էր, նրանք միշտ կռվել են, քրդերն էլ դարեր են կռվել», - ասել է Թրամփը: Նա խոսել է նաև այս իրադարձություններում ռուսների գործոնի մասին:
«Սիրիան կարող է օգնություն ստանալ Ռուսաստանից, շատ լավ: Այնտեղ լիքը ավազ կա, լիքը ավազ, թող նրանք խաղան այդ ավազով: Մենք պետք է այնտեղ լինեինք ընդամենը 30 օր, բայց մնացինք 10-ը տարի, տուն վերադառնալու ժամանակն է, մենք ոստիկան չենք»,- ասել է Թրամփը:

Բայց Անկարան հայտարարում է, որ կդադարեցնի «Խաղաղության աղբյուրը» միայն այն դեպքում, եթե քուրդ զինյալները հեռանան Սիրիայի հյուսիսից: BBC-ն նշում է, որ նամակում կան Թրամփի թվիթերյան գրառումներին բնորոշ խոսակցական ձևակերպումներ: Նամակի ավարտին ԱՄՆ ղեկավարը գրել է.- «Քեզանից պինդ տղա մի ձևացրու, ապուշ չլինես, հետո կզանգեմ»:

Անկարայում գործադիր իշխանության շրջանում նշում են, որ նամակը չի համապատասխանում դիվանագիտության պարկեշտության կանոններին: Ըստ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրի, Թուրքիայի նախագահը կարդացել է Ամերիկայի նախագահի նամակը և այն աղբամանն է նետել:

Աղմկահարույց նամակի մասին է խոսել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նման բառապաշար հազվադեպ կտեսնես պետությունների ղեկավարների նամակագրությունում, սա բավական անսովոր նամակ է», - նկատել է Պեսկովը:

Թրամփի նամակը Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին: Այն մոտավորապես այս լեքսիկոնով էր՝ «լսիր, հիմար մի՛ եղիր», «արի պայմանավորվենք, թե չա վատ կլինի», և «եվ քեզ լավ տղա մի ձևացրու»: Իհարկե, նման նամակ ստանալուց հետ այն միայն աղբամանը նետել, կամ այդ մասին գոնե տեղեկատվություն սփռել, թե այդպես էլ վարվել ես...

Ամեն դեպքում, նամակը՝ նամակ, բայց արդյունք տվեց: Սիրիական ճգնաժամի հարցով Թուրքիա էր գործուղվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Փենսը երեկ երեկոյան հայտնեց, որ Վաշինգտոնն ու Անկարան փոխհամաձայնության են եկել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։ Կողմերը պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։ «YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է Մայք Փենսը։ Իսկ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր, անշուշտ ձեռքբերված պայմանավորվածությունն իր հաղթանակը համարելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1335 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am