Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը` Դիլիջանի նախկին «քաղսովետի» բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների խնդրանքով` նշված շենքը վերանորոգելու պատրվակով 2006 թ. փետրվարի 28-ի որոշմամբ հայտարարել է շուկայականից անհամեմատ ցածր` տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, մոտ 1 միլիոն 300 հազար դրամ մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով շենքը վարձակալությամբ տրամադրելու աճուրդ` մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև քաղաքապետը, ըստ նախնական տվյալների, համաձայնության գալով քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի հետ` աճուրդից 30 օր առաջ նրա դստեր անվամբ հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աճուրդում հաղթող ճանաչելու նպատակով կազմակերպել են ձևական աճուրդ, որի շրջանակներում ֆինանսական բաժնի պետը, աճուրդին իբրև երկրորդ ընկերության մասնակցությունն ապահովելու համար, նախօրոք պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթ մեկ այլ ընկերության հիմնադիր տնօրենի հետ` առաջարկելով ստորագրել և կնքել աճուրդի անցկացմանը հայտ ներկայացնելու և մասնակցելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերը, ապա հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` մրցութավարի փոխարեն կեղծ ստորագրությամբ կազմել ու հաստատել են աճուրդի նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ 2006 թ. ապրիլի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով` անշարժ գույքը տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` մոտ 1 միլիոն 400 հազար դրամով 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնել են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի աղջկա անվամբ հիմնադրված ընկերությանը:

Դրանից հետո քաղաքապետը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ, տարիներ շարունակ գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից 2006 թվականի հունիսի 30-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` հավաքագրված ընդհանուր մոտ 88 միլիոն 800 հազար դրամից քաղաքապետարանի բյուջե է փոխանցվել մոտ 15 միլիոն 600 հազար դրամ, ինչի հետևանքով քաղաքապետարանին շուրջ 73 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս է պատճառվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել պարզել Դիլիջանի քաղաքապետի գտնվելու վայրը, քանի որ վերջինս բացակայել է և՛ աշխատավայրից, և՛ բնակության հասցեից։

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Պետք է մոռանալ Նիկոլին, քանզի նա քաղաքական և նաև աշխարհաքաղաքական դիակ է Որ միշտ չկանխատեսենք անցյալը Այ ըսենց երեսպաշտ են ամեն հարցում Պարոն 420-ը «Նիկոլենք թուրքերի հետ բանակցում են»․ Հայկ Մանասյան ՀՀ-ից սորոսականներ են գնացել Բելառուս՝ փորձի փոխանակման (տեսանյութ) Սա՛ է «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելե՛ք Գործակալական ցանցը դիկտատոր ու բռնարար է անվանում Լուկաշենկոյին այն դեպքում, երբ իրենց վարչապետը՝ Ն․ Փաշինյանը, չի զիջում Լուկաշենկոյին Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ. Արա Վարդանյան Հուլիսյան պարտությունն ու Ադրբեջանի Պնախարարի ու ԱԳ նախարարի այցը Թուրքիա. ինչ սպասել Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից 5 «արժեք», որոնք մի մարդու գլխում են, քյարփինջ ծախողի չէ... Փաշինյանը, փաստորեն, 25 տարի առաջվա երազներով է «նոր Հայաստան կառուցում» Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ. Լուսանկար Հիվանդը դու՛ք եք. Ռուբեն Հակոբյանը՝ իշխանությանը Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները կփոխվե՞ն Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին Ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին Հայկ Սարգսյանի հայտարարագիրը անհետացել է կայքից Մասիսում և Արարատի մարզում գտնվող մի քանի շինանյութի խանութների, բենզինի և գազի լցակայանների գործունեությունը կասեցվել է Հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ամուլսարի հանքի շահագործումը Սևանին ահռելի վնասներ կհասցնի. ահազանգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub