Տեռոր եւ անարխիա Թովմասյանների ընտանիքի նկատմամբ

Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու պայքարում իշխանություններն անցնում են թույլատրելիի սահմանը։ Նախ մերժվեց ԱԺ Իմ Քայլի դիմումը, ակնհայտ է, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործն էլ կկարճվի, քանի որ իրավաբաններն արդեն մանրամասնել են, թե որքան հիմնազուրկ ու իրավական հիմքերից զուրկ գործ է։ Իշխանություններին այլ բան չի մնում, քան ներխուժել անթույլատրելի՝ անձնական տարածք։ Սկզբում գրոհ սկսվեց Թովմասյանի սանիկների դեմ, կան ձերբակալվածներ, ընդ որում՝ առողջական լուրջ խնդիրներով, բայց հոգեբանական այս ճնշում էլ իշխանություններին ցանկալի արդյունք չտվեց։ Թվում էր, թե այսքանով իշխանությունը կդադարեցնի պետական մակարդակով արշավը Թովմասյանի դեմ, բայց այսօր հայտնի դարձավ, որ անցել են ընտանիքի անդամներին։ ԱԱԾ-ից զանգահարել եւ իրենց մոտ են հրավիրել Հրայր Թովմասյանի երկու դուստրերին եւ 75-ամյա հորը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի ու կարելի է պատկերացնել, թե վայրագ տրամադրվածությամբ իրավապահների հետ շփումից հետո հոգեբանական ինչպիսի սթրեսի կարող են ենթարկվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող հայրը եւ դեռահաս աղջիկները։
Այլեւս կարող ենք փաստել, որ իշխանությունը անարխիայի ճանապարհով է գնում եւ տեռոր է սկսել Թովմասյանների ընտանիքի դեմ։ Այլեւս պետք է արձանագրել, որ Հայաստանում փակված է խնդիրներն իրավական ուղով լուծելու ճանապարհը, որ հեղափոխական իշխանությունը խախտել է բոլոր սահմանագծերը, գերազանցել անգամ նախորդներին, որոնց ժամանակ կար չգրված օրենք՝ անկախ քաղաքական շահերից ու ամբիցիաներից, ընտանիք մտնել չի կարելի
Նիկոլ Փաշինյանն ու նրա հրահանգը կատարողները խախտեցին այդ կանոնը, հատեցին այդ կարմիր գիծը, ինչը չէին անում նախկինները։ Հենց այս պատճառով հեռացավ Արթուր Վանեցյանը, ում հրահանգում էին գիշերով «մասկի շոուներ» անել, ներխուժել ընտանիքներ, ահաբեկել մարդկանց, կյանքի գնով հասնել ուզածին։ Իշխանությանը զոռբայությամբ տիրացած, զավթած Նիկոլ Փաշինյանի համար այդ ճանապարհը դառնում է ձեռագիր, Հայաստանն այլեւս ոչ իրավական եւ ոչ էլ ժողովրդավարական պետություն է, սա մի պետություն է, որտեղ ղեկավարի մակարդակով որդեգրվել է բերիական մեթոդները եւ դրանց կիրառմամբ է ուզում հասնել իր ուզածին։ Սթափվեք պարոնայք, քանի ուշ չէ։ Եթե ձեզ համակել է նախկինների բարդույթը, թե դուք հավերժ եք ու վաղը պատասխան չեք տալու ձեր արածի համար, ապա չարաչար սխալվում եք, ի վերջո, ինքներդ եք համոզվել, որ որեւէ իշխանություն հավերժ չէ եւ վաղը ձեր սրած բիզը ձեզ կարող է ցավեցնել։

Անի Սահակյան

դիտվել է 13022 անգամ
Լրահոս
Արցախի կարգավիճակը ռուսներն, ամերիկացիներն ու ֆրանսիացներն են որոշելու. Նոր գաղտնազերծում Բանակցում ենք, չենք բանակցում. Փաշինյանական նորահայտ հանելուկ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին չեղարկել Էրդողանին արված հրավերը Ըստ նախնական պայմանավորվածության՝ կայցելեմ.Փաշինյան Ձայն կտրելու մկրա՞տն ինչ եղավ, Աժ-ժ ջան Իշխանությունն ապահովագրում է իրեն. հասկացավ, որ չի մարսելու Իշխանության ներսում անվստահության ճգնաժամը խորանում է Սեքսը խորհրդարանում Փաշինյանի քավորն ու թիմի հոգեխանգարմունքը Փաշինյանը դիմում է թվերի լեզվին ու «դրսից տղա բերում» Ահաբեկչությունը հասավ հայությանը Լաբորատորիաներ՝ Արցախի մասին հայտարարությունների դիմաց Պետական եկամուտի նոր տեսակ. գրավի դիմաց ազատ արձակում Սպառնալիքներ, վիրավորանքներ, ընդհարում ԱԺ-ում Տիկին, ձեր կյանքն է ձեզ հերքում Սաշիկը վերադառնում է Փաշինյանի վախերը. ինչու է ժողովրդի վարչապետն այսքան նեղն ընկել Աննա Դանիբեկյանի ատենախոսության մեջ նույնպես գրագողություն են փնտրելու Ի հեճուկս ահազանգերի...փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան Հուսով եմ՝ գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին Սաֆարյանի ծրագիրը աշխատեց, ինձ անվանեցին «հանրապետական քած»/տեսանյութ/ Հայաստանն իրենց օջա՞խը չէ, ժողովուրդն իրենց ընտանի՞քը չէ (տեսանյութ) Նիկոլ բառը դարձել է ցինիզմի հոմանիշը Եկավ պատահական մեկը, ով տիրացավ աթոռին «ՀՀ երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Ն. Փաշինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Հակոբյանը և Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը: ԹԵՄԱ՝ կառույցի ներկա և նախկին աշխատակիցները ահազանգում են՝ համակարգը կանգնած է փլուզման եզրին: ՆՈՅՄԵԲԵՐԻ 14-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Նոյեմբերի 14-ը Որակի համաշխարհային օրն է. Ստանդարտների ու չափագիտության ոլորտում ծրագրերն ու ոլորտի խնդիրները: Նոյեմբերի 14-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա էնդոկրինոլոգ ՀասմիկԱբովյանի (ներկա կլիննեն նաև սրտաբան ու ընտանեկանբժիշկ) ասուլիսը: Թեման՝ ԱՀԿ-ի տվյալներով այսօրաշխարհում 422 մլն մարդ շաքարային դիաբետ ունի և այնհամարվում է ոչ վարակային համաճարակ: Նոյեմբերի 14-ըՇաքարախտի դեմ պայքարի օրն է: Ինչպ... Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մինչեւ 7 րոպե: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Ծառատունկի արարողություն: Նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԸ. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով: Բանախոսներն են. ԱՆԱՀԻՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավ... Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա՝ Ադրբեջանում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ են մեկնարկել Հայաստանի եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ արցախա-ադրբեջանական շփման գծերի երկայնքով։ Ինչու են ադրբեջանական զինված ուժերը բերվել առաջին մարտական պատրաստվածության․վտանգներ ու հնարավոր զարգացումներ։ Նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։00-ին, Հոդված 3 ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հետազոտությունների առաջատար խումբը» կներկայացնեն «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում մեդիայի սպառումը և մեդիա գրագիտության հետ կապված խնդիրները։ Բանախոսներն են. ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող ՌՈՒԲԵՆ Ս... Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Տիգրան Քոթանջյանը և Արմեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունը «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարել է փոփոխություններ. թերի ֆինանսավորման հետևանքով գիտնականները լքում են գիտական հաստատությունները. գիտության հանդեպ տարվող քաղաքականության ռիսկերն ու հետևանքները. ինչո՞ւ են երիտասարդ գիտնականները կանգնած արտագաղթելու շեմին: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինֆորմատիզացիայի և ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ Երևանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային խորհրդաժողովի որոշումների և թվային հետևելիության նախագծերի իրագործումը: Մասնավորապես կխոսվի ԵԱՏՄ շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ազատ շարժի ապահովման մասին ... ՆՈՅՄԵԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Ջեռուցման սեզոնին ընդառաջ. անտառահատումների ռիսկերը, անտառվերականգնման աշխատանքներ: