Թափթփուկային տեռոր Հրայր Թովմասյանի ընտանիքի դեմ


Նիկոլ Փաշինյանը որոշել է անցնել բոլոր բարոյական նորմերը` գրված ու չգրված օրենքների, մարդկային և տղամարդկային կանոնների վրայով:

Պետական ռեպրեսիվ մեքենան ողջ թափով աշխատում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, ու այդ շրջանակում Փաշինյանն արդեն հատեց կարմիր գիծը` գնալով ընտանիքի վրա: ԱԱԾ են հրավիրվել Թովմասյանի դուստրերը և 75-ամյա, առողջական խնդիրներ ունեցող հայրը: Ընդ որում, որևէ բացատրություն, թե ինչու են կանչվել, որ գործի շրջանակում և ինչ կարգավիճակով, հայտնի չէ:
Նման էժանագին քայլերի դիմելու միակ պատճառը, նպատակն ու շարժառիթը Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից զրկելն է:
Փաշինյանը թերևս հասկացել է, որ իրավական ճանապարհով Թովմասյանի պաշտոնանկությանը հասնելը իր ու իր անճարակ իրավաբանների ուժերից վեր է, անցել ակնհայտ ռեպրեսիաների: Սա պետական մակարդակով մարդու ընտանիքի դեմ կատարվող ակնհայտ տեռոր է, որից 37 թվի հոտ է գալիս: 
Միայն իշխանության բոլոր կետերը գրավելու մոլուցքից տարված, անհեռատես «ֆաշիստը» կարող էր իրեն թույլ տալ ԱԱԾ տանել երիտասարդ աղջիկներին և ծեր մարդուն, ովքեր որևէ առնչություն չունեն այս ողջ գործընթացի հետ: Սա թափթփուկին բնորոշ կեցվածք է: Այլ բան Նիկոլից թերևս չէր էլ կարելի սպասել: Բայց նա կրկին և վերստին սխալ հաշվարկ է արել` չհասկանալով, որ սա իր պատկերացրած դեպքը չէ: Դիմացինին սեփական արշինով չափելու խաբկանքը թավշյա տեռորի նշան է, բայց ոչ երբեք տրամաբանված քաղաքական կամ իրավական գործընթացի:
Ի դեպ, Փաշինյանն ինքը երեք դուստր ունի. որևէ իշխանություն հավերժ չէ, իսկ կյանքը բումերանգ է: Սա ի միջի այլոց:
Եթե նիկոլական Հայաստանում երկրի ամենաբարձր դատարանի նախագահի ընտանիքը պաշտպանված չէ պետական տեռորից ու ռեպրեսիայից, եթե ՍԴ նախագահի ընտանիքն է այսպիսի հալածանքի ենթարկվում` միայն այն բանի համար, որ ՍԴ-ն չի կայացրել նիկոլահաճո որոշում և հանդգնել է չդառնալ գործադիր իշխանության կամակատարը, փորձեք պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի շարքային քաղաքացին, միջին վիճակագրական պաշտոնյան` իշխանության դեմ դուրս գալու հանդգնություն ցույց տալու դեպքում: Հրայր Թովմասյանի ողջ ընտանիքը, մերձավոր շրջապատը նշանառության տակ է` սանիկներից սկսած, դուստրերով, հորով և քրոջով վերջացրած: Դժվար չէ հասկանալ, թե ինչ վիճակում կհայտնվի սովորական մարդը: Նրան հյուր կգար ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը բողոք կգրեր և այսպես շարունակ:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության և Նիկոլի թվի դեմոկրատիայի մասին:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 6189 անգամ
Լրահոս
Ձայն կտրելու մկրա՞տն ինչ եղավ, Աժ-ժ ջան Բանակցում ենք, չենք բանակցում. Փաշինյանական նորահայտ հանելուկ Իշխանությունն ապահովագրում է իրեն. հասկացավ, որ չի մարսելու Իշխանության ներսում անվստահության ճգնաժամը խորանում է Սեքսը խորհրդարանում Փաշինյանի քավորն ու թիմի հոգեխանգարմունքը Փաշինյանը դիմում է թվերի լեզվին ու «դրսից տղա բերում» Ահաբեկչությունը հասավ հայությանը Լաբորատորիաներ՝ Արցախի մասին հայտարարությունների դիմաց Պետական եկամուտի նոր տեսակ. գրավի դիմաց ազատ արձակում Սպառնալիքներ, վիրավորանքներ, ընդհարում ԱԺ-ում Տիկին, ձեր կյանքն է ձեզ հերքում Սաշիկը վերադառնում է Փաշինյանի վախերը. ինչու է ժողովրդի վարչապետն այսքան նեղն ընկել Աննա Դանիբեկյանի ատենախոսության մեջ նույնպես գրագողություն են փնտրելու Արցախի կարգավիճակը ռուսներն, ամերիկացիներն ու ֆրանսիացներն են որոշելու. Նոր գաղտնազերծում Ի հեճուկս ահազանգերի...փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան Հուսով եմ՝ գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին Սաֆարյանի ծրագիրը աշխատեց, ինձ անվանեցին «հանրապետական քած»/տեսանյութ/ Հայաստանն իրենց օջա՞խը չէ, ժողովուրդն իրենց ընտանի՞քը չէ (տեսանյութ) Նիկոլ բառը դարձել է ցինիզմի հոմանիշը Եկավ պատահական մեկը, ով տիրացավ աթոռին «ՀՀ երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Ն. Փաշինյան Փաշինյանը մնացել է միայնակ՝ առանց քաղաքական սատարման ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ Հայկական շահի վրա և չի ծառայում այդ շահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Հակոբյանը և Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը: ԹԵՄԱ՝ կառույցի ներկա և նախկին աշխատակիցները ահազանգում են՝ համակարգը կանգնած է փլուզման եզրին: ՆՈՅՄԵԲԵՐԻ 14-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Նոյեմբերի 14-ը Որակի համաշխարհային օրն է. Ստանդարտների ու չափագիտության ոլորտում ծրագրերն ու ոլորտի խնդիրները: Նոյեմբերի 14-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա էնդոկրինոլոգ ՀասմիկԱբովյանի (ներկա կլիննեն նաև սրտաբան ու ընտանեկանբժիշկ) ասուլիսը: Թեման՝ ԱՀԿ-ի տվյալներով այսօրաշխարհում 422 մլն մարդ շաքարային դիաբետ ունի և այնհամարվում է ոչ վարակային համաճարակ: Նոյեմբերի 14-ըՇաքարախտի դեմ պայքարի օրն է: Ինչպ... Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մինչեւ 7 րոպե: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Ծառատունկի արարողություն: Նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԸ. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով: Բանախոսներն են. ԱՆԱՀԻՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավ... Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա՝ Ադրբեջանում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ են մեկնարկել Հայաստանի եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ արցախա-ադրբեջանական շփման գծերի երկայնքով։ Ինչու են ադրբեջանական զինված ուժերը բերվել առաջին մարտական պատրաստվածության․վտանգներ ու հնարավոր զարգացումներ։ Նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։00-ին, Հոդված 3 ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հետազոտությունների առաջատար խումբը» կներկայացնեն «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում մեդիայի սպառումը և մեդիա գրագիտության հետ կապված խնդիրները։ Բանախոսներն են. ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող ՌՈՒԲԵՆ Ս... Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Տիգրան Քոթանջյանը և Արմեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունը «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարել է փոփոխություններ. թերի ֆինանսավորման հետևանքով գիտնականները լքում են գիտական հաստատությունները. գիտության հանդեպ տարվող քաղաքականության ռիսկերն ու հետևանքները. ինչո՞ւ են երիտասարդ գիտնականները կանգնած արտագաղթելու շեմին: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինֆորմատիզացիայի և ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ Երևանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային խորհրդաժողովի որոշումների և թվային հետևելիության նախագծերի իրագործումը: Մասնավորապես կխոսվի ԵԱՏՄ շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ազատ շարժի ապահովման մասին ... ՆՈՅՄԵԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Ջեռուցման սեզոնին ընդառաջ. անտառահատումների ռիսկերը, անտառվերականգնման աշխատանքներ: