Բաքվում «հիասթափված» են. Ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին՝ Ղարաբաղի հարցով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

Համանախագահները, հիշեցնենք, մինչ Բաքու մեկնելը Երևանում և Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ:
Մինչ այդ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին, պնդելով, թե հայաստանցի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում կայացած վերջին հանդիպումն իրեն մի փոքր հիասթափեցրել է: «Եթե մենք իսկապես ուզում ենք առաջ շարժվել և քաղաքական կարգավորում գտնել, պետք է սկսենք բովանդակային բանակցություններ», - ասել է Մամեդյարովը:

Այսպես, Մամեդյարովը iz.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: «Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մենք, իհարկե, կարճ խոսել ենք հակամարտության մասին, և բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները խոչընդոտ են հանդիսանում բոլոր ճյուղերի համար՝ այդ թվում տնտեսական, հումանիտար և այլն: Եվ գագաթնաժողովի բոլոր 10 երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ պետք է շուտափույթ լուծում գտնել այս հակամարտությանը: Բայց պետք է նաև խոստովանել, որ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների հիմնական մասը կատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ոչ թե ԱՊՀ-ի»,-նշել է Մամեդյարովը: «Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք քաղաքական լուծում այս խնդրին, ապա, իհարկե, պետք է սկսել նրանից, ինչը կոչվում է «առարկայական բանակցություններ»»,- հավելել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է, որ բանակցությունները պետք է լինեն բովանդակային, անընդհատ կատարելագործվող: «Պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին»,- ասել է նա:

Այպիսով, պաշտոնական Բաքուն արձանագրում է, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից: Մասնավորապես, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպումից։

Սակայն այստեղ մի ուշագրավ պահ կա: Այն բանից հետո, երբ Մամեդյարովն ասել է, որ կարևորել է «սուբստանտիվ բանակցություններ», նշել է, թե համանախագահներն ասացին՝ բայց ՄԽ համանախագահները մի պահ ասացին. բայց հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են շփման գծում...

Ապա Մամեդյարովը շարունակում է. «Բայց հանուն օբյեկտիվության, վերջին տարիներին (ի դեպ, որքա՞ն է արդեն, սկսել ենք Պրահայում, հետո դա Մադրիդյան փաստաթուղթն էր), բոլոր ժամանակներում շփման գծում բավական թեժ է եղել։ Եվ այնուամենայնիվ, մենք կարողացել ենք լուծել խնդիրներ, առաջ շարժվել ու բավական լուրջ, առարկայական բանակցություններ ենք վարել, թե ինչպես լուծենք ընթացիկ հարցերը, առաջին հերթին՝ պայմանավորվել, որպեսզի զինվորականները վերադառնան իրենց զորամասեր, իսկ մշտական բնակության վայրերից քշված մարդիկ տուն վերադառնան։ Եվ դրանից հետո մնացած բոլոր հարցերը կարելի էր լուծել։ Եվ այն, ինչը դրվել է Մադրիդյան փաստաթղթի հիմքում 2008-ին, հետո դրա վերանայված տարբերակը 2010-ին, հետո Կազանի փաստաթուղթը՝ այս ամենը վերամշակվում է, վերամշակվում, բայց, ըստ էության, մնում է հիմք բանակցությունների համար։ Եվ մենք անընդհատ ասում ենք մեր համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել և առարկայորեն վարել բանակցություններ Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր գտնվում է սեղանին»։

Այսինքն, Բաքուն համարում է, որ բանակցությունները խափանելով՝ ռազմական գործողությունները, լիովին օրինաչափ է, նույնիսկ դրանք բանակցությունների «անբաժանելի» մաս են:

Հետո՝ ի՞նչ նկատի ունի Մամեդյարովը, երբ ակնարկում է բանակցությունների սեղանին առկա է փաստաթուղթ... Տպավորություն է ստեղծվում, որ դա մի փաստաթուղթ է, որը համահունչ է Բաքվի պատկերացումներին:

Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունները դժգոհ են, որ Հայաստանի իշխանությունները իրենց պատկերացրած հունով չեն տանում բանակցությունները: Հնարավոր է, որ «հիասթափվածությունը» իմիտացիա է՝ ավելի սադրիչ քայլերի դիմելուց առաջ:

Թամար Բագրատունի

դիտվել է 1876 անգամ
Լրահոս
16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am