Ի՞նչ կապ կա «Լիդիան Արմենիա»-ի ու նախարար Էրիկ Գրիգորյանի միջև (video)
«Տարիներ առաջ աշխատել եմ Բրիտանական մի խորհրդատվական կազմակերպության համար, որն աշխարհի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է, աշխատել եմ մոտ 80 երկրներում: Իրենց վերլուծությունների ժամանակ եղել են նաեւ վերլուծություններ, որ արել եմ «Լիդիանի» համար, Զանգեզուրի համար, Ագարակի համար: Բայց երբեւիցե որեւէ կերպ ես որեւէ պարտավորություն չեմ ունեցել: Դա եղել է 2014-2015 թվականներին, իսկ ես 2011-2017 թվականներին պետական համակարգում չեմ եղել, եղել եմ միջազգային փորձագետ, աշխատել եմ նաեւ Համաշխարհային բանկում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ինքը կապ ունի «Լիդիան Արմենիա»-ի հետ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.