Խնդրում եմ կողմնորոշվեք հարգելիներս․ ոստիկանությունը շփոթմունքի մեջ է

«Ադեկվատ» ՀԿ անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկու անգամ դիմել են ՀՀ ոստիկանություն՝ բարձրացնելով դատարանները շրջափակելու կոչի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Ոստիկանության իրավաբանական վարչության պետն ու նրա տեղակալը երկու տարբեր դիմումներին տարբեր պատասխաններ են տվել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«17.06.2019 թվականին դիմել էինք ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ խնդրելով նրան դիմել ՀՀ վարչական դատարան՝ բարձրացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցը:

Բանն այն է, որ 19.05.2019թ. վերջինս հանրային հավաք անցկացնելու կոչով էր հանդես եկել, հավաքն իրականացվել էր հաջորդ օրը՝ 20.05.2019թ.: Քանի որ Փաշինյանը հավաքի մասին չէր ծանուցել լիազոր մարմնին, այն է՝ բոլոր այն համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր, ստացվում է, որ նրա արաքում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180.1-ին հոդվածով նախատեսված զանցակազմը, ինչի համար նրան պատասխանատվության կանչելու միակ մեխանիզմը ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելն է:

03.07.2019թ. մեզ ուղղված պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը հայտնել է, որ «քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը նշված օրենքի վկայակոչված հոդվածի («Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Գ.Պ.) իմաստով հավաքի կազմակերպիչ /ղեկավար/ չի հանդիսացել, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ լինել չէր կարող»: Ոստիկանության նախկին պետի հրաժարականից հետո՝ 25.09.2019թ., նույն խնդրանքով դիմել էինք ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:

Այս անգամ մեր դիմումին պատասխանել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Ն. Մանանդյանը՝ նշելով, որ նշված հավաքը եղել է շտապ հավաք, ուստի լիազոր մարմնին գրավոր իրազեկել անհրաժեշտ չէր: Ստացվում է, որ միևնույն հարցի վերաբերյալ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետն ու տեղակալն ունեն տարբեր դիրքորոշումներ. առաջինի կարծիքով՝ Փաշինյանը չէ հավաքի կազմակերպիչը, երկրորդի կարծիքով՝ եղել է շտապ հավաք, ուստի իրազեկման կարիք չկար:

Խնդրում եմ կողմնորոշվել, հարգելիներս… Ահա թե ինչպիսի անհեթեթ իրավիճակ է առաջանում այն ժամանակ, երբ պետական մարմինն ու դրա պաշտոնատար անձինք իրենց լիազորության իրականացման փոխարեն փնտրում են դրանից խուսափելու՝ գլխացավանք չառաջացնող տարբերակ…»։

դիտվել է 442 անգամ
Լրահոս
22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am