Գի՞ժ են, թե՞ մեզ են գժի տեղ դնում

Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն` էն, որ անգրագետ Պողոսի եւ իր անգրագետ բազմանդամ ընտանիքի սրտի (երես)փոխանների սրտի դատավոր, այն էլ` Սահմանադրակա՛ն դատարանի դատավոր ընտրվելուց ժամեր անց ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակեց, այնպես է ալեկոծվել Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունվելու ողբերգական փաստից, որ ափերից դուրս է եկել։

Տեւական «առեղծվածային լռությունը» խախտելով, մոռանալով սեփական հիմարությունն ի ցույց չդնելու ոսկի կանոնը`«ինչքան քիչ խոսես, այնքան քիչ ապուշություններ դուրս կտաս», իր «հեղինակավոր» կարծիքը`«տղամարդու» խոսքն է ասել... ոչ թե խնդրո առարկա որոշման, այլ այդ որոշումը կայացրած մարմնի` Սահմանադրական դատարանի մասին, որտեղ հա՛մ «աշխատում» է, հա՛մ չի աշխատում. նիստերին չի մասնակցում, բայց օգտվում է ՍԴ դատավորին տրված բոլո՛ր հնարավորություններից, աշխատավարձ է ստանում, հանգիստ խղճով դնում գրպանը եւ շվշվացնելով ման գալիս` ուղեղը չծանրաբեռնելով սեփական հացը վաստակելու մասին «դավաճան մտքերով»։

«Ի՞նչ դատարան, ի՞նչ դատարանի մասին է խոսքը։ Հայաստանը չունի սահմանադրականության եւ դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան։ Էն, ինչը դուք դատարան եք համարում, ինչ որ բոլորը իրենց խոսքում ենթադրաբար դատարան են կոչում` էդ ամենը նախորդ 15 տարիների ընթացքում ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված պատրանքն է... Սահմանադրական դատարան Հայաստանը դեռ չի ձեւավորել»,-«խելացի», մի քիչ էլ նեղացած դեմք ընդունած, մեղամաղձոտ «թավշյա» բարիտոնով ասել է մեր հերոսը։

Հարցին, թե`բա Ազգային ժողովը կամա-ակամա չլեգիտիմացրե՞ց «ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված» այդ պատրանքը`դիմելով «դեռեւս չձեւավորված» գոյություն չունեցող մարմնին եւ խնդրելով կասեցնել «ենթադրաբար դատարան կոչվող» ՍԴ դատավորի լիազորությունները, պատասխանել է`այդ հարցի իրական հասցեատերը ես չեմ` դուք այս հարցի պատասխանը պիտի որոնեք Բաղրամյան 19-ում, եւ վե՛րջ։

Այդ հարցի «իրական հասցեատերն» իսկապես Ազգային ժողովն է։ Ազգային ժողո՛վը պետք է պատասխանի այդ հարցին եւ գնահատական տա իր «սրտի դատավորի» պետական պաշտոնյային անհարիր պահվածքին։ Ինչո՞ւ չէ` մի դիմում էլ իր աշխատանքային պարտականությունների կատարումից ցուցադրաբար հրաժարվող սույն տարաշխարհիկ «երեւույթի» լիազորությունները դադարեցնելու հարցով «մտնի» ՍԴ։

Բայց կան հարցեր, որոնց հասցեատերը` միա՛կ հասցեատերը, ինքն է եւ միա՛յն ինքը։

Առաջինը`այն, ինչի մասին արդեն ասացինք. եթե համարում է, որ ՍԴ-ը լեգիտիմ չէ եւ «գոյություն չունի»` ընդամենը պատրանք է, ինչո՞ւ հրաժարական չի տալիս եւ չի խզում իրեն «ենթադրաբար դատարան կոչվող» այդ կառույցի հետ կապող բոլոր կամուրջները` դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով։

Երկրորդ` «ավտոկրատիկ լեգալիզմի» տարիներին, երբ դեռ Տեր-Պետրոսյանի անձնական օգտագործման թունդ ընդդիմադիր փաստաբանի ամպլուայի մեջ էր, Սահմանադրական դատարանում պարբերաբար վիճարկում էր ընտրությունների արդյունքները` «համակարգված համատարած ընտրակեղծիքների» որեւէ ծանրակշիռ փաստ եւ փաստարկ չներկայացնելով, որ ի՞նչ աներ։ Արդյոք, իր մասնակցությամբ չէ՞ր լեգիտիմացնում այդ մարմինն ու իր ընդունած որոշումները։

Երբ մեկի փոխարեն երկու անգամ (ընդ որում, առաջին անգամ` նախորդ «ոչ լեգիտիմ» խորհրդարանում) իր իսկ կողմից «ոչ լեգիտիմ» եւ «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ» հռչակված նախագահի առաջադրմամբ «դոշ էր տալիս» ՍԴ դատավոր ընտրվելու համար, չգիտե՞ր, որ այդպիսով եւս մեկ անգամ ամրագրում է «ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված պատրանքի» լեգիտիմությունը։ Թե՞ վրան պայծառատեսություն է իջել միայն այն բանից հետո, երբ հասկացել է, որ ինքնահռչակ «նախագահի» իր հավակնությունները լուրջ չեն ընդունվում ՍԴ-ի կողմից. «գոյություն չունեցող» այդ մարմինը չի պատրաստվում հագուրդ տալ իր ֆանտազիաներին եւ իր ուղեղի մորմոքը` ՍԴ-ի շուրջ գոյություն չունեցող «ճգնաժամը» հանգուցալուծել իր ուզած սցենարով։

Ի վերջո`եթե Սահմանադրական դատարանն աներ այն, ինչ իրենից «պահանջվում» է, չդիմադրեր Նիկոլի վերահսկողության տակ չգտնվող վերջին բաստիոնը` սահմանադրական արդարադատություն ասածը «հուփ տալու եւ կուլ տալու» բռնապետական նկրտումներին, Ռոբերտ Քոչարյանի գործով իր եւ տերերի քիմքին հաճո որոշումներ կայացներ, այսօր տեսախցիկների առաջ կոկորդիլոսի արցունքներ կթափե՞ր, հոնգուր-հոնգուր լաց կլինե՞ր «ավտոկրատիկ լեգալիզմի» այդ պատրանքն օր առաջ թոթափելու եւ «սահմանադրականության եւ դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան» ձեւավորելու համար։

Այս հարցերին պատասխանելուց հետո թո՛ղ պատասխան տա մի վերջին հարցի. այսքանից հետո ինքը ի՞նչ է` իրավաբա՞ն է, սահմանադրագե՞տ, գոյություն չունեցող ՍԴ դատավո՞ր, ձախողված քաղաքական գործի՞չ, թե՞ մեկուկես տարի առաջ Հայաստանում հաստատված «ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված պատրանք», որից ՍԴ-ն ինչքան շուտ ձերբազատվի`սեփական նախաձեռնությամբ, չսպասելով Աժ միջամտությանը, այնքան լա՛վ ինքն իր «գլխին սարքած» էս խեղճ ժողովրդի համար։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1525 անգամ
Լրահոս
Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am