Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը: Նրա խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ դիմումին, որը մերժեց ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը համարում է, որ ընդհանրապես Թովմասյանի հարցը եւ որեւէ հարց չի կարող մերժել կամ ընդունել ՍԴ-ն, որովհետեւ այդ կառույցը լեգիտիմ չէ: Գրիգորյանի տեսակետն այդ առումով արդեն բավականին հայտնի է: Իհարկե, այդ դեպքում հարց է ծագում՝ եթե չկա ՍԴ, որպես լեգիտիմ կառույց, ի՞նչ գործ ունի այնտեղ ինքը՝ Գրիգորյանը:

Միաժամանակ, նրա ՍԴ դատավոր լինելու եւ Ազգային ժողովի մեծամասնության քայլին տված գնահատականը ունի հետաքրքիր քաղաքական համատեքստ: Բանն այն է, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր է ընտրել Ազգային ժողովի մեծամասնությունը: Հիմա պատկերը հետաքրքիր է՝ Վահե Գրիգորյանը սխալ է գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի գործողությունները եւ ընդհանրապես մոտեցումը, տրամաբանությունը: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ ՍԴ հարցում կա, այսպես ասած, հակասություն Ազգային ժողովի մեծամասնության եւ նրա ընտրած ՍԴ դատավորի մոտեցումների միջեւ: Այս պարագայում իհարկե ծագում է մեկ այլ հարց, թե ինչպե՞ս ուրեմն մեծամասնությունը ընտրեց Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր: Որովհետեւ, ի վերջո, խոսքը կոնցեպտուալ հարցում մոտեցումների անհամաձայնության մասին է՝ ՍԴ ապագայի եւ գործնականում նաեւ Հայաստանի դատաիրավական ապագայի հարցում, որովհետեւ ՍԴ-ն այստեղ առանցքային, հիմնարար նշանակության կառույց է:

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով է իր մոտեցումներով ճիշտ, ով սխալ՝ Գրիգորյա՞նը, ԱԺ մեծամասնությո՞ւնը, թե՞ որեւէ մեկը: Ինքնին առկա հակասությունը խոսում է քաղաքական բավականին նուրբ շերտերի մասին, որովհետեւ ստեղծվել է ճգնաժամ, որը իր հերթին որոշակիորեն ուրվագծում է ճգնաժամային իրավիճակ քաղաքական գործընթացի առումով: Օրինակ՝ Գրիգորյանը կներկայացնե՞ր իր թեկնածությունը ՍԴ դատավորի համար, եթե կասկած ունենար, որ ՍԴ հարցում խորհրդարանի մեծամասնությունը չի աջակցելու իր մոտեցմանը: Մյուս կողմից՝ այստեղ կա մեկ այլ հարց՝ իսկ Վահե Գրիգորյանի մոտեցմանն աջակցո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի առիթով հայտարարել էր, թե իրեն ցնցել էր Վահե Գրիգորյանի նամակը:

Արդյոք Գրիգորյանի քննադատությունը կամ դժգոհությունը՝ որ ԱԺ-ն նույնիսկ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը, քննադատություն կամ դժգոհություն է նաեւ քաղաքական միավորի առաջնորդի՞ հասցեին, որ ՍԴ ճգնաժամի լուծմանը չի մոտեցել Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Վահե Գրիգորյանը այդպիսով փորձում է ԱԺ մեծամասնության մոտեցման նկատմամբ դժգոհություն առաջացնել Նիկոլ Փաշինյանի մոտ: Մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյոք ԱԺ մեծամասնության շրջանակում ինչպիսի՞ն է վերաբերմունքը Գրիգորյանի մոտեցման եւ դժգոհության նկատմամբ, ԱԺ մեծամասնությունից ովքե՞ր են համարում, որ Գրիգորյանը ճիշտ է, իսկ ԱԺ մեծամասնությունը՝ սխալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am