Ադրբեջանցիներն իրենց սարքած ծուղակը կընկնեն և կպայթեն սեփական ականների վրա. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում են Արցախի սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղությամբ) հավաքված մեծ թվով ադրբեջանցիներ: Ըստ տարածված լուրերի՝ նրանք ցանկություն ունեն դրոշներով ու «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով Արցախի սահմանը հատել:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ դեռևս հայտնի չէ տեսանյութը նոր է, թե հին, քանի որ նախկինում ևս նման տեսանյութեր են տարածվել նրանց կողմից: Նրա խոսքով՝ ակցիաների նպատակն ընդամենն իրենց մասին հիշեցնելն է:

«Մտահոգվելու խնդիր չկա և հարկավոր է սառնասրտորեն մոտենալ նրանց կողմից իրականացվող գործընթացներին. ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է: Մենք այսպիսի ֆլեշմոբերին պետք է վերաբերվենք այնպես ինչպես այն կա: Դա լուրջ միջոցառում չէ, դա սելֆիներ անելու տարբերակներից մեկն է: Նրանք բազմիցս եկել նկարվել, սելֆիներ են արել սահմանին, ներկայացրել են, թե իբր հատում են սահմանները: Սակայն դրանով իրենց նեղ քաղաքական նպատակներն են փորձել լուծել»,- ասաց նա՝ ծիծաղելի համարելով ադրբեջանական նման գործելաոճը:

Թե ադրբեջանական ո՞ր կազմակերպության կողմից է կազմակերպվել ակցիան, հայտնի չէ, սակայն Բաբայանի խոսքով՝ ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ը մի քանի տարին մեկ նմանատիպ «ակցիաներ» է փորձում կազմակերպել՝ սև փիառ իրականացնելով. «Սա շանտաժ է: Ադրբեջանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե այն ինչ հետևանքներ կունենա, հետևաբար չեմ կարծում՝ թողնեն, որ նրանք նույնիսկ մոտենան իրենց իսկ դիրքերին: Հետևանքները շատ անկանխատեսելի կարող են լինել, քանի որ եթե անգամ մեր զինվորները չկրակեն, ապա իրենց իսկ սահմանին այնքան ականապատված տարածքներ կան, որ անհնարին է՝ կարողանան հատել սահմանը. իրենք իրենց սարքած ծուղակը կընկնեն և կպայթեն սեփական ականների վրա»,- նկատեց Բաբայանը:

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am