Նիկոլ Փաշինյանը պատերազմի քարտ-բլանշ է տալիս

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում աղմկահարույց տեսանյութ էր այսօր պտտվում, որից պարզ է դառնում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։
Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Տեսանյութն այդ արագ հայտնվեց նաեւ հայկական տիրույթում, որին արձագանքեցին Արցախից: Նախագահ Բակո Սահակյան խոսնակը հայտնեց, որ դա նոր բան չէ, պարբերաբար նման սադրանքների են դիմում, բայց սահմանը հատել չեն կարող, որովհետեւ ականապատված ընդարձակ տարածք կա: Այս թեմայի շուրջ, եւ ոչ միայն, զրուցեցինք ԱԱԾ նախկին բարձաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, տեսանյութը լայն տարածքում գտավ համացանցում, ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում, սադրանքի հետ գործ ունե՞նք:

-Կատարվում է շատ վտանգավոր մի բան: Սահմանին հավաքվածների մեջ գերակշռում են ուսանողներ՝ ձեռքներին դրոշներ, պաստառներով, որ մենք տունք ենք վերադառնում, Ղարաբաղը Արցախ է եւ վերջ, նրանց մեջ կան նաեւ անչափահաս երեխաներ, փաստորեն ականապատ տարածք են բերում երեխաների եւ սպասելի է, թե վաղը միջազգային հանրությունն ինչպիսի գնահատական է տալու, ինչպես է որակելու:

-Ի՞նչ պետք է որակի:

-Շատ վատ, Նիկոլի հայտարարությունները բերեցին այս վիճակին: Երբ Արցախում կրկնեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ըստ էության ստորագրեց ՄԱԿ-ի չորս եւ ՆԱՏՕ-ի երեք բանաձեւերի տակ, որոնցով Հայաստանը ճանաչվել էր ագրեսոր երկիր: Եթե մինչեւ Նիկոլը Արցախն ուներ ընտրված նախագահ, որն ի դեպ առանց կեղծիքների էր ընտրվել, ուներ ԱԺ, կառավարություն, սուվերեն երկիր էր՝ թեկուզեւ հանրության կողմից չճանաչված: Բայց ինչ կատարվեց, սրա երկու հայտարարություններով այս ամենը լցվեց ջուրը: Միայն թշնամին կարող էր նման բան անել: Եւ դրանից հետո սկսվեց ազերիների ուղիղ հայտարարությունները, որ դա իրենց հողն է եւ վերջ: Նախ հայտարարեց Ալիեւը, այսօր արդեն ժողովուրդը: Արդյունքում Հայաստանը դարձավ հակամարտության կողմ որպես ագրեսոր երկիր: Մինչեւ Նիկոլը խոսքը գնում էր անկախ Արցախի մասին: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է անում,Նիկոլը քարտ բլանշ է տալիս թուրքերին պատերազմ համար, այս անգամ արդեն Հայաստանի հետ: Երկրորդը՝ վերացրեց երեսուն տարվա ստեղծածը, սա նրա ազգադավ գործունեության արդյունքում եղավ, միգուցե Սսորոսն է ստիպել նման հայտարարություն անել, ես չեմ կարող ասել, պատմությունը կպարզի: Բայց տեսեք ինչ է անում, օրեցօր զրոյացնում է մեր արտաքին քաղաքականությունը:

-Այսինքն կարծում եք, որ ադրբեջանցիները կհատե՞ն ականապատ սահմանը, եւ կլսե՞նք միջազգային հանրության կոշտ արձագանքը:


-Նախկինում որեւէ մեկը Արցախի նախագահին մարզպետ չի ասել:

-Դա հերքեցին երկու կողմից:

-Թե ինչու Արցախից հերքեցին, լավ չեմ պատկերացնում, իսկ այս կողմից հերքում են այն ժամանակ, երբ գործերները լավ չի գնում: Հիմա Նիկոլն ամեն կերպ ցանկանում է, որ Արցախում ակտիվություն չլինի, որովհետեւ հողը ոտքերի տակից փախչում է: Իսկ երբ Գյումրիում իր մարդիկ ասում էին՝ մարզպետ, ինչու բերաններին չէր գալիս, միայն ժպտում էր: Ես չեմ կարծում, որ այս ամենը հիմարության արդյունք է, վերջը սա երկիր է չէ՞, էս ում ենք հանձնել երկիրը: Հիմա Բակո Սահակյանի թիմը ամեն ինչ անում է սուր անկյունները կլորացնելու համար, բայց այս կողմն էլ իրեն հաշիվ չի տալիս: Պետք է հանրությանը հաշիվ տա, բացատրի, թե ինչ է կատարվել վերելակում, ինչի մասին է խոսել, ինչեր է խոսք տվել, ինչեր է ջարդվում Հայաստանի գլխին, ինչ իմանանք: Ասում են ռազմաբազաները հանենք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, ինչու Եվրոպան չի խառնվում, աշխարհն ինչու չի խառնվում, իսկ եթե 102-րդ ռուսական բազան Արաքսի ափին չլինի, սրանք խառնվելու՞ են վաղը մյուս օրը, նույն կոչը Նիկոլն էր անում, հիմա չասեմ, որ եկել են Հայաստանը վերացնեն:

Անի Սահակյան

դիտվել է 6927 անգամ
Լրահոս
Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am