Դանակահարություն Երևանում. դանակահարել է քրոջ ամուսնուն
Armeniasputnik.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր Երևանի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է մոտ 45 տարեկան մի տղամարդ։ Բժիշկները պարզել են, որ նա դանակահարվել է և անմիջապես համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել։
Ըստ որոշ լուրերի՝ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Ավան-Առինջից։
Տանը ընտանեկան վիճաբանություն է եղել, որին միջամտել է աներորդին։ Վերջինս պարզաբանումներին վերջ է տվել դանակ գործադրելով՝ թիրախ ընտրելով կնոջ ամուսնուն։
Ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել տղամարդուն։
Քննություն է տարվում կատարվածի մանրամասները պարզելու համար։