«Սասնա ծռերը» նույնպես ոստիկան էին սպանել

Հրապարակը գրում է.Երեկ՝ ծառայողական պարտքը կատարելու ընթացքում, սպանվեց 38- ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանը, ևս մեկ ոստիկան վիրավորվել է։ Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտարարեց, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնել, նշանակում է ձեռք բարձրացնել պետության վրա, և նման բան անողները խստագույնս կպատժվեն․ <Ես կցանկանամ մի հանգամանքի մասին խոսել, կուզեմ, որ հանրային ընկալման մեջ բոլորը գիտակցեն՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր այսկերպ կամ որևէ կերպ կհանդգնեն պետության վրա ձեռք բարձրացնել»,-ասաց Սարգսյանը։ Զոհված ոստիկանի հարազատներին ցավակցեց Նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»։

Շատերն անմիջապես հիշեցին 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների հետևանքով ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններին։ Շատերը տարակուսեցին ժամանակին՝ երբ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո մեկը մյուսի ետեւից կալանքից ազատվեցին ՊՊԾ գնդի գրավման օպերացիայի մասնակիցները, իսկ վերջերս էլ նրանց կուսակցության առաջնորդներին Նիկոլ Փաշինյանն ընդունեց կառավարությունում։
«Ես կարծում եմ, որ ոստիկանապետի պաշտոնակատարը շատ ճիշտ է ասում, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը պետության վրա ձեռք բարձրացնել է, դա ամբողջ աշխարհում է ընդունված, ամբողջ աշխարհում ոստիկանները պաշտպանված են պետության կողմից , երբ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա ես իմ կարծիքն ունեմ, բայց իմ կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում, դրա համար չեմ պատասխանում, ես շատ շնորհակալ եմ , որ իմ կարծիքը Ձեզ հետաքրքրում է, բայց բոլորին էլ պարզ է, որ «Սասնա ծռերը» միանշանակ հանցագործություն են կատարել, ոստիկաններ են սպանվել, և ես շատ ուզում եմ, որ մեղավորները դատապարտվեն»,- մեր դիտարկմանն ի պատասխան ասաց ոստիկանության գեներալ-լեյտենանտ, ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ Հովհաննես Վարյանը։

Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը նույնիսկ թույլ չտվեց հարցը ավարտել՝ միանգամից ասելով, որ չի ցանկանում «Սասնա ծռերի մասին խոսել»․ «Ես խնդրում եմ՝ «Սասնա ծռերից» ինձ հարցեր մի տվեք, որովհետև նրանք ինձ համար տեռորիստներ են, ես, ինքս, 2016 թվականին որպես ոստիկանության պետի տեղակալ 14 օր կազմակերպել եմ արտաքին ծառայությունը, ես չեմ կարող խոսել մի կազմակերպության կամ մարդկանց մասին, որոնք իմ ընկերների, իմ արյունն են տարել, ես ինչպես կարող եմ հիմա իրենց մասին խոսել, ես տեռորիստների մասին չեմ խոսում, որովհետև իրենք ինձ համար անցած են»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում Ալենը որոշել է գերազանցել Նիկոլին. գինը սահմանված է. Հովհաննես Իշխանյան (video) ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am