Քոչարյանի պաշտպանները ծավալուն հիմնավորումներ կներկայացնեն ՄԻԵԴ Մեծ պալատին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված Մեծ պալատի ծանուցումը և մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը գրավոր դիտարկումներ կներկայացնի ՄԻԵԴ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու հարցով ՍԴ դիմումը ՄԻԵԴ Մեծ պալատի հանձնաժողովի կողմից վարույթ ընդունելուն եւ պաշտպանական թիմի հետագա քայլերին։

«Որպես դատավարության մասնակից կողմ մենք կներկայացնենք մեր ծավալուն դիրքորոշումն ու հիմնավորումները 300.1 հոդվածի հետ կապված, ամբողջ այն իրավական խնդիրը, որն առաջացնում է այդ հոդվածը, կներկայացնենք Քոչարյանի գործով ողջ գործընթացի մանրամասները»,-ասաց Վարդևանյանը։ Վերջինս նշեց, որ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունի նաև Ազգային ժողովը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ խորհրդատվական կարծիք ստանալու հարցի քննությունը հնարավոր է իրականացվի գրավոր ընթացակարգով, որտեղ կողմերի ներկայությունը պարտադիր չէ։

«Եվրոպական դատարանի նախագահի կողմից այս գործով հրատապության ռեժիմ է սահմանվել, ինչի պարագայում քիչ հավանական է, որ գործը քննվի բանավոր ընթացակարգով։ Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ մեծ պալատը գործը կքննի գրավոր ընթացակարգով՝ կընդունի գրավոր դիրքորոշումները, կուսումնասիրի փաստաթղթերը և խորհրդատվական կարծիք կտա»,-պարզաբանեց իրավաբանը՝ շեշտելով, որ Մեծ պալատում գործում են վարույթի ընդունման խիստ պահանջներ և եթե այդ շեմը հաղթահարվում է և դիմումը վարույթ է ընդունվում, ապա նշանակում է, որ կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից խնդիր կա։

Արամ Վարդևանյանը նկատեց, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որի համար ՄԻԵԴ–ը խորհրդատվական կարծիք պետք է տրամադրի։

Անդրադառնալով ՄԻԵԴ–ում Քոչարյանի գործով պաշտպանական խմբի կողմից ներկայացված գանգատներին՝ Վարդևանյանը նկատեց, որ այդ գանգատների առկայության փաստը ևս կարող է որոշակիորեն անդրադառնալ խորհրդատվական կարծիքի վրա։

«Քոչարյանի գործով ներկայացված բոլոր գանգատներն էլ որոշակի առնչություն ունեն երկրորդ նախագահին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հադվածի հետ, և խորհրդատվական կարծիքն իրենից ենթադրում է ելակետ թե՛ Երոպայի խորհրդի անդամ երկրների համար, թե՛ դիմող կողմի համար՝ իրավունքների խախտումները վերանցնելու, այսինքն՝ կանխարգելելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ ներկայացված գանգատների հանգամանքը լուրջ իմպուլս կտա խորհրդատվական կարծիք տալու համար և կարելի է ասել, այդ պրոցեսը շատ ավելի կարագանա»,-ասաց նա։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների ընթացքին՝ Վարդևանյանը նշեց. «Մենք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված երկու դիմում էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք հետագայում միավորվեցին մեկ վարույթում. ավելի ուշ մենք մեկ այլ դիմում ներկայացրինք, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանում բողոքարկման իրավունքին, երբ անձը կալանավորվում է Վերանքնիչ ատյանի կողմից։ Վերջինն իրենից ենթադրում է իրավունքի խախտման արձանագրում, սակայն ընդհանուր առմամբ, առանցքայինը 300.1 հոդվածի հետ կապված հարցն է»։

Վարդևանյանի կարծիքով՝ Եվրոպական դատարանում շատ ավելի ակտիվ են լինելու զարգացումները և Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հիշատակումներ ավելի շատ արվելու են հենց Եվրոպական դատարանում։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հանձնակատարի գրավոր փաստարկների ներկայացման համար։

ՀՀ սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է Քոչարյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։

դիտվել է 234 անգամ
Լրահոս
«Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am