Բալասանյանը սկսում է դիմակազերծումը. ինչ է սպասվում հետո

Արցախի հերոս, Արցախի անվտնագության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր ծավալում ասուլիս տվեց Ստեփանակերտում: Գեներալը հավատարիմ մնալով իր ոճին՝ իրերն իրենց անուններով անվանեց: Բալասանյանը, այսպես ասած, հակաարցախյան, հակահայկական ծրագրերի համար դարձյալ մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա պատրաստվում է «հող հանձնել», որ Լեւոն Տեր Պետրոսյանի գծի շարունակողն է, ուզում է փչացնել հայ-ռուսական հարաբերությունը, ամերիկյան զորք բերել Իրանի հետ սահման՝ կնշանակի փչացնել հայ-իրանական հարաբերությունը, ու այդպես շարունակ, մինչև Հայաստանի կործանում:

Անդրադարձավ ժողովրդի վարչապետի՝ սահմանադրական կարգի տապալման հմտություններին, խոսեց «Սասնա ծռեր» ահաբեկիչներից եւ այլն, եւ այլն:

Այն որ, նույնիսկ իշխանության ներսում շատերը հոգու խորքում համաձայն են Բալասանյանի գնահատականներին , քանի որ այդ ամենը փաստարկված է օրվա իշխանության քայլերում, կարելի է չկասկածել: Բայց անհասկանալի է այն ոհմակային հարձակումները հերոսի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք վերջին ժամանակներում: Նախ՝ ով ճանաչում է Վիտալի Բալասանյանին, կփաստի, որ նա այդպիսին էր ինչպես ընդդիմադիր կարգավիճակում, այնպես էլ իշխանական, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ դրանից հետո՝ անկեղծ, անվախ, պետության շահը միշտ վեր դասող: Բայց ստացվում է, որ Բալասանյանն ընդդիմադիր կարգավիճակում լավն էր, հերոս էր, իսկ երբ դարձավ իշխանական, հակահերոս է …
Եւ ընդհանրապես մարդկության պատմության տարբեր ժամանակաշրջաններում միշտ էլ գանահարվել են նրանք, ովքեր առաջինն են ասել, որ արքան մերկ է: Բայց կյանքը ցույց է տվել, որ այդ նույնիսկ մեկ ահազանգով հնարավոր է եղել կանխել անցանկալի զարգացումներ: Այսօր էլ այդ առաքելությունն իր վրա վերցնողների դեֆիցիտ կա, որովհետեւ ժողովրդի վարչապետին ու իր իշխանությանն ով կհամարձակվի ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա, կհռչակվի ազգի դավաճան: Վիտալի Բալասանյանը չի երկնչում այդ ամենից, նրան հաստատ չի էլ հետաքրքրում, թե ով ինչպես կընդունի իր այս կամ այն հայտարարությունը, եթե եկել է պահն ասելու ճշմարտության, ապա նա դա անում է առանց ավելորդ հաշվարկների:
Կարելի է համաձայն լինել կամ չլինել դիմացինի կարծիքի հետ, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու, վայրահաչելու հերոսի հետեւից, մարդու, ում անցած ճանապարհով այսօրվա իշխանությունները նույնիսկ կսարսափեն մտքով անցնել:

Եւ ընդհանրապես, ինչի հետ կարելի է չհամաձայնել, երբ ասում է, որ Սասնա ծռերն ահաբեկիչներ են, որ նրանք Փաշինյանի հետ հակահայ ծրագիր ունեն, որ նրանց հայտարարությունները, ասենք ռուսական ռազմաբազաներից ազատվելու մասին, հարվածում են մեր պետական շահին, այդ որտեղ է Բալասանյանը ստում, կամ ապատեղեկատվություն տարածում: Ցանկացած երկրում Սասնա ծռերի պես խմբավորմանը պետական մակարդակով ահաբեկիչներ կհռչակեին, իսկ մեզ մոտ նրանց հերոսացնում են: Կամ ինչ որ մեկը կարող է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը հետ կանչի իր ռազմաբազաները: Իսկ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների քաղաքական գնահատականի մասով պարզապես անբարոյականություն է վիճելը: Մարդիկ, որոնք իրենց ու իրենց ընկերների արյան գնով են պահում այդ հողը, տասը մատի պես գիտեն բանակցությունների հայտնի եւ անհայտ դրվագների մասին, պարզապես չեն կարող դիվիդենտներ փորձել հավաքել այս խնդրի հաշվին:
Այնպես որ հերոսի հետեւից վայրահաչելուց առաջ նախ հաշիվ տվեք, թե ով եք դուք եւ ինչ եք արել մեր երկու պետությունների համար: Եթե որեւէ պետություն Արմեն Գրիգորյանի պես ԱԱԽ քարտուղար ունենար, ով իր հերոսի հասցեին թույլ կտար այնպիսի ճղճիմ հայտարարություն ու նրան խուլիգան կանվաներ, ոչ միայն պետական համակարգում տեղ չէր ունենա, այլ տվյալ երկրում, իսկ մենք ունենք այն ինչ ունենք, ուստի պետք չէ հոգեխանգարմունքի մեջ ընկնել, երբ մարդիկ երբեմն իրերն իրենց անուններով են կոչում:

Անի Սահակյան

դիտվել է 10282 անգամ
Լրահոս
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am