Ժողովուրդն այլևս իշխանության հետ կապ չունի

Հեղափոխկան տեմպերով ուզում էին տնտեսությունը զարգացնել, դրան էր սպասում ամբողջ ժողովուրդը, որի անունից այդքան սիրում են խոսել։ Փոխարենը գործադիրը նվեր ստանալուց հետո սկսեցին իշխանության մյուս ճյուղերն ու ընդհանրապես ամեն ինչ հեղափոխական տեմպերով խլելու գործընթացը։

Հոկտեմբերին խլեցին խորհրդարանը, ընդամենը երկու ժամում, մայիսին խլեցին դատարանները՝ մինչ այդ իրենցով անելով ԲԴԽ-ն, վճռաբեկը։

Ի՞նչ արեց ժողովուրդը։ Ժողովուրդն օգնեց գրավել գործադիրն ու օրենսդիրը, դրանից հետո իշխանությունը երկար ժամանակ ուներ ապացուցելու համար, որ այդ արշավանքներն «անկեղծ» էին, հանուն ժողովրդի էին, նրանցից օգուտ էր ունենալու քաղաքացին։ Փոխարենը որևէ օգուտ քաղաքացին չունեցավ, ու դատարանները գրավելու ակցիայի ժամանակ քաշվեց մի կողմ։

Իշխանությունը սեփական ուժերով փորձեց դատարանների հախից գալ, առանց հանրության օգնության, բայց այդ ընթացքում չդադարեց բոլոր գործողություններն անել ու խոսել ժողովրդի անունից։ Անգամ ՍԴ-ն շրջափակած 7 երկոտանու արածը ներկայացրին որպես ժողովրդի պահանջ։

ՍԴ-ի շուրջ գործողությունները չեն ավարտվում, նոր թափ կստանան, Հրայր Թովմասյանի կենսագրությունը դեռ շատ կփորփրեն, հետո կանցնեն բոլոր նրանց կենսագրություններին, որոնց որոշման արդյունքում ԱԺ իմքայլական ու լուսավորհայաստանական խմբակցություններին ապտակ հասցվեց։ Բայց վստահ եմ՝ որևէ արդյունք չեն տա։ Որովհետև իշխանությունը թույլ է ու անգրագետ։ Թույլ իշխանության ոտքերի տակից հողը փախչում է, իսկ անգրագետ իշխանությունը, ընկնելով արագության հետևից, սխալներ է թույլ տալիս իրար հետևից։

Ժողովուրդն այլևս իշխանության հետ կապ չունի։ Նա տեսնում է, որ նախորդ ապրիլին իր արած մերժումը որևէ բանով իր կյանքը չի փոխել, որևէ լուրջ խնդիր լուծում չի ստացել։ Պահանջատեր քաղաքացին այժմ պարտավոր է դուրս գալ փողոց՝ կրկին մերժելու։

Սևակ Հակոբյանի ֆեյբուքյան էջից

դիտվել է 630 անգամ
Լրահոս
Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am