Վահե Գրիգորյանը խոշոր մասշտաբով սարքեց իշխանության գլխին

Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Սահմանադրական դատարանի դատավոր, իշխանությունների սիրելի Վահե Գրիգորյանը կրկին ակտիվացել է: Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իշխող խմբակցության դիմումը ՍԴ-ում վարույթ չընդունելուց հետո նա մի լալահառաչ հարցազրույց է տվել ու չի թաքցրել , որ նեղսրտած է իշխանական պատգամավորներից, որոնք իր դիմումին ընթացք տալու փոխարեն, անիմաստ գործով են զբաղված:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելուց եւ ԱԺ ամբիոնից ՍԴ դատավոր ինքնահռչակվելուց հետո Վահե Գրիգորյանը խորհրդարանին ուղարկեց իր նամակը, որով մի քանի ելքեր էր առաջարկում, ինչպես լուծել ՍԴ-ում առկա ճգնաժամը: Փոխանակ իշխանությունը նեղանա Վահե Գրիգորյանից իր ՝ իրավաբանությունից հեռու ձեռնարկներով իշխանությանն անարգանքի սյունին գամելու համար, ճիշտ հակառակը՝ նեղացել է Վահե Գրիգորյանը, որ իշխանությունը իր առաջարկները մի կողմ է գցել ու իր ճանապարհով է շարժվում: Վահե Գրիգորյանը թերեւս մոռացել է ընդամենը երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները դատավոր-անդամ բանավեճը բառախաղ որակելու, ինչպես նաև բոլոր դատավորների իրավահավասարությունը, անկախ նշանակման պահից, շեշտադրելու մասին։ Այսինքն Վահե Գրիգորյանը թքած ունի, որ Վենետիկը հօդս է ցնդեցրել վահեգրիգորյանական թեզերը, որոնք նա դնում էր ՍԴ-ում առկա ճգնաժամի հիմքում:

Իսկ մինչ այդ Գրիգորյանին վստահելով գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները միամտաբար թմբկահարում էին ՍԴ անդամ-դատավոր հասկացությունները՝ պնդելով, որ իսկապես ՍԴ-ում ճգնաժամ կա: Այս պնդումները փշրվեցին այն ժամանակ միայն, երբ հնչեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Մինչ այդ էլ իշխանությունները Վահե Գրիգորյանի ձեռամբ խայտառակվել էին դատավորների վեթթինգի հայտնի նախաձեռնության պատճառով: Ընդհանրապես թավշյա հեղափոխությունից հետո դատաիրավական կոչվող բարեփոխումների գրեթե բոլոր սկանդալային նախաձեռնությունների հեղինակը Վահե Գրիգորյանն է, նրան այս ամբողջը եփելու հարցում աջակցել են նաեւ Գագիկ Ջհանգիրյանն ու Անդրանիկ Քոչարյանը, որոնց գործը յուղը տժժացնելն է եղել: Սակայն վեթթինգի հարցում էլ Վենետիկն առավել քան կոշտ արձագանքեց, դրանից հետո իշխանությունը որոշեց գնալ դատավորների բարեվարքության ճանապարհով: Վահե Գրիգորյանի մտքի թռիչքներից էր նաեւ դատարանների շենքերը պաշարելը, ինչպես նաեւ առանց դատարանի որոշման ապօրինի գույքի բռնագանձման աղմկահարույց նախագիծը, որը կրկին մեծ աղմուկի առիթ դարձավ ու կարծես թե նորից նույն ճնշումների ներքո իշխանությունը նահանջել է այդ նախաձեռնությունից:

Այնպես որ մինչ օրս Վահե Գրիգորյանն է սարքել իշխանությունների գլխին եւ սարքել է բավական խոշոր մասշտաբով ու եթե նեղանալու լինեն, ապա իշխանությունները պետք է նեղանան:

Անի Սահակյան

դիտվել է 5401 անգամ
Լրահոս
Իշխանությունը լվանում է ձեռքերը Հետհաշվարկը սկսված է.Ծառուկյանը տվեց ջախջախիչ հարվածը Ամոթ՝ միջազգային մակարդակով. Հայաստանին արդեն աղետից փրկելու ձեռք են մեկնում Քաղաքական առեւտո՞ւր, թե իշխանության վախճանի օպերացիա Ինտրիգներ՝ ռուսական իշխանական վերնախավում Փաշինյանին էլի «թասիբի» են գցում՝ «Իրևանը գրավելու» Ալիևի զառանցանքների ֆոնին ՊԵԿ նորանշանակ նախագահը չի ծառայել բանակում Փոխհրաձգություն. Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն անդրադարձել է Բաթումի պայմանագրին Ի՛նչ է վկայում Ծառուկյանի վրա իշխանիստների վայրիվերո հակահարձակումը ՍԳԼ ԲԿ-ի բժշկուհուն, ով ողջ օրը շփվում է վարակակիրների հետ, մեկուսացնելու փոխարեն ուղարկել էին տուն. երեկ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել Պետական մակարդակով տագնապ է քարոզվում. Զարուհի Մեջլումյան Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Նոր համալրում՝ բանակի շարքերում․ ՊՆ խոսնակ. տեսանյութ Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը Բախվել են «Եվրոթերմ» ՓԲԸ-ի 71-ամյա տնօրենի Cadillac-ն ու 36-ամյա վարորդի BMW-ն, կան վիրավորներ Ողբերգական ավտովթար Երեւանում. 40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր Բախվել են Mercedes-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Քեթրին Միհրանի գործերն արտակարգ լավացել են Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Ինչպես Շուշանիկ Ներսիսյանը քանդեց Դավիթ Անանյանի ոտքի տակը Ծառուկյանը չի համաձայնում Նիկոլ Փաշինյանը հաշվի է նստում Արայիկ Հարությունյանի հետ Արտասահմանյան բրենդներ են կեղծել.Ծխախոտի պատմության նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին` ժամը 12:30-ին, «Հայելի» ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչ է առաջարկում բանախոսը: Հունիսի 5-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյան: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչ է առաջարկում բանախոսը: Հունիսի 5-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Մանուկ Սուքիասյանը և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, պահանջ` ձևավորել նոր կառավարություն Հունիսի 5-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, պահանջ` ձևավորել նոր կառավարություն Առցանց ասուլիս. «Գեղեցկությունը կփրկի՞ կորոնավիրուսի համավարակից» Հունիսի 4-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան 2020» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանի և կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: Ասուլիսի թեման «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթի մեկնարկն է: Ինչպե՞ս նման մրցույթ կազմակերպել և անցկացնել համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTub... ՀՈՒՆԻՍԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանի ասուլիսը: Թեմա- Ֆիզիկայի ինստիտուտի ծրագրերը, առաջիկա անելիքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել ա... Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: