ՍԴ որոշումը վերջնական է, այլ շարունակություն չի կարող լինել.Արա Ղազարյան

Tert.am-ը գրում է․ «Թեև այս պահին դեռևս հրապարակված չէ, թե ինչ հիմքով է ՍԴ-ն մերժել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը՝ բովանդակայի՞ն, թե՞ ընթացակարգային, այդուհանդերձ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը վերջանական է և գործընթացն այլ շարունակություն չի կարող ունենալ:

«ՍԴ-ի նկատմամբ որևէ վերահսկողական մարմին չկա ու չի էլ կարող լինել, սա բնականաբար, վերջնական որշում է, ու ցանկալի է, որ եթե նույնիսկ այս որոշումը քննադատության ենթարկվի, ապա գոնե մեծ զսպվածությամբ, որովհետև խոսքը Սահմանադրական դատարանի մասին է»,-ասաց Ղազարյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանի անդամների նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել նման որոշումից հետո: «Ե՛վ տեսականորեն, և՛ պրակտիկորեն բացառվում է ՍԴ-ի նկատմամբ որևէ ճնշում, չպետք է որևէ ճնշում լինի: Եթե լինեն, ուրեմն իմացեք, որ դրանք ամբողջը խախտումներ են: Իշխանության մյուս երկու ճյուղերի կողմից կարող են կարծիքներ, անհամաձայնություն հնչեցնել, կարող են քննադատեն, բայց չեն կարող ասել, որ անօրինական որոշում է, ուղղակի Եվրոպական կոնվենցիան, որը Եվրոպայի սահմանդրությունն է համարվում, արգելում է դատավորների նկատմամբ ոտնձգությունները»,-ասաց նա:

Իսկ թե կարող են այլ միջոցներ գտնել դատարանի նկատմամբ ճնշումներ գործածելու համար, ինչպես, օրինակ, առանձին անդամների դեմ քրգործեր հարուցել, անճշտություններ գտնել և այլն, Արա Ղազարյանը պատասխանեց, որ պետք է սպասել։ «Ցանկալի չէ, որ նման զարգացումներ լինեն, պետք է սպասել, տեսնել արդյո՞ք կշարունակվի դա, թե ոչ և արդյո՞ք դա կապ ունի Հրայր Թովմասյանի հետ, թե ոչ: Լավ, ինչքան կարելի է, ենթադրենք այդ մարդիկ նշանակվել են նախկին իշխանությունների կողմից, հետո ինչ, հո՞ չենք վերցնելու դատավորի անփոխարինելիության սկզբունքը փոխենք դատավորի փոխարինելիության սկզբունքով: Ամեն նոր իշխանության հետ դատարանի կազմն էլ հո՞ չպետք է փոխվի: Դրա համար էլ այդ երաշխիքները դրված են, որ քաղաքային իշխանության փոփոխությունը չբերի դատական իշխանության փոփոխության, որ դատավորները կարողանան աշխատել ու աշխատեն անկախ, թե չէ ամեն քաղաքական իշխանության փոփոխվելով դատավորների փոփոխվելը նշանակում է՝ նրանք անկախ չեն»,- ասաց Ղազարյանը:

Ըստ փաստաբանի՝ տեսականորեն բոլոր դեպքերում որևէ կարգապահական վարույթ չպետք է կապ ունենա կոնկրետ դատական ակտի հետ: «Դա պետք է կապ ունենա վարքագծի հետ, որովհետև խոսքը կարգապահական վարույթի մասին է, տեսականորեն Վենետիկի հանձնաժողովը ժամանակին ասել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները չպետք է պայմանավորված լինեն նրանց որոշումներով, դա պետք է պայմանավորված լինի վարքագծով, միակ բացառությունը՝ եթե դատական ակտը կայացվել է պրոֆեսիոնալիզմի անթաքույց բացակայությամբ, իսկ նման դեպքեր հազարից մեկ է լինում, մնացած դեպքերում, եթե դատարանը կայացնում է որոշում, որի վերաբերյալ կարող է երկու կարծիք լինել, դա չի նշանակում, որ դրա հիմքով պետք է բերել կարգապահական վարույթ, սա Վենետիկի հանձնաժողովը 10-15 տարի անընդատ ասում է»,-ասաց Ղազարյանը և հավելեց, որ ՍԴ որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ՄԻԵԴ-ը կոնկրետ գործերով, իսկ ՍԴ-ի որոշումն աներկբա է:

Հարցին, թե իշխանական թևերի միջև հակասություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, փաստաբանը նշեց, որ իշխանության տարանջատման սկզբունքին զուգահեռ որոշակի վերահսկողություն պետք է լինի: «Իշխանության տարանջատման սկզբունքն իրականում չի նշանակում, որ պետք է իրարից հեռանան, պետք է շոշափելի չլինեն, ոչ, ինչ-որ տեղ պետք է շոշափելի լինեն և դրա վառ ապացույցը հենց այս է, որ օրենսդիր իշխանութունը կարողանում է կարգապահական վարույթ հարուցել ՍԴ-ի նկատմամբ՝ իրականցնելով իր վերահսկողությունը որպես Աժ: Բայց բոլոր դեպքերում դա պետք է արվի խիստ զգուշորեն, դա պետք ունենա կոնկրետ փաստական հիմք և չպետք է լինի քաղաքականացված: Հիմա ԱԺ-ն բերեց այդ նախագիծը և ասաց, որ ես իրականցնում եմ իմ վերահսկողական ֆունկցիան։ Շատ լավ, հիմա էլ ՍԴ-ն մերժեց, վերջ, ուրեմն պետք է դրանով էլ ավարտվի»,-ասաց նա:

 

դիտվել է 586 անգամ
Լրահոս
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am