Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ. Վիտալի Բալասանյան
«Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ, քանի որ նա իշխանությունը բռնազավթել է: Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում դատավորների մասին, թե չկա դատավոր, որ իր ասածները չի անի, նա հայտարարություն է անում շրջափակել բոլոր դատարանները: Նա իր պատգամավորներով, իր քաղաքական թիմով, նախարարներով կատարում է այդ շրջափակումը: Սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է, այլ սահմանադրական կարգի տապալում: Ուր է դատախազությունը, ուր է համայն հայությունը, այն ծառայությունները, որոնք պատասխանատու են, ուր են դատավորները, դատարանները»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:
Բալասանյանը խոսեց նաև Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպից հետո կալանավորված երիտասարդների մասին՝ հայտարարելով, որ նրանք Փաշինյանի ասած վարչապետերից երկուսն են, ովքեր ցանկացել են իմանալ՝ արդյո՞ք Դանիբեկյանը Նիկոլ Փաշինյանի ասած «վնգստացող դատավորներից» է. «Ձերբակալել եք այդ մարդկանց, գործ հարուցել: Դրա կողքին տեսնում ենք, որ դատարան են շրջափակում ու որևէ բան չի արվում»: