Չի կարելի սրել մթնոլորտը.Կիրո Մանոյանը՝ Բալասանյան-Գրիգորյան «փոխհրաձգության» մասին (video)
«Մենք միշտ էլ հայտնել ենք մեր մտահոգությունը, որ և՛ Հայաստանից, և՛ Արցախից, եթե լինում են՝ չլինեն այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են սրել մթնոլորտը։ Չեմ ուզում սկսել նրանից, թե հավն է առաջինը եղել, թե հավկիթը, այս դեպքում էլ, թե ով սկսեց առաջինը նման հայտարարություն անել։ Լավ մթնոլորտ չի լինի, եթե երկու հանրապետությունների միջև ինչ-որ լարվածություն ստեղծվի, որը կարող է մեր հասարակությանը պառակտման տանել։ Այս ամենը պետք է կանխենք և դրա առաջն առնենք, սակայն սա չի նշանակում, որ մենք Բալասանյանի ասածը միայն այդպես ենք համարում»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյան-Արմեն Գրիգորյան «փոխհրաձգությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում.