Պահանջվում է նոր մոտեցում՝ Ալիևի սանձարձակությանն ի պատասխան

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին, ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվեց խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը», ասվում է ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

Որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, արդեն իսկ նշվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո սեպտեմբերի 23-ին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական հանդիպումները կայցել էին սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ միջնորդներն առանձին և համատեղ հանդիպումներ ունեցան:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նշել էին, որ «երկու նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո իրենց գործունեության, ներառյալ՝ հակամարտության մարդասիրական և անվտանգային չափումների առնչությամբ Փարիզում և Ժնևում վերջերս անցկացված խորհրդակցությունների վերաբերյալ»:

Միջնորդները, համաձայն հայտարարության, մատնանշել էին՝ «ամառային շրջանում բռնությունը նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի, այդ թվում՝ ուղղակի հաղորդակցության օղակների օգտագործման դրական արդյունքները, և խորին ցավակցություն են արտահայտել մահվան վերջին դեպքի առնչությամբ»:
«Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և դեպի խաղաղություն տանող ու բանակցություններին նպաստող մթնոլորտը պահպանելու հավելյալ միջոցների քննարկումը», - ասված է փաստաթղթում: Հիշեցնելով իրենց մարտի 9-ի հայտարարությունը՝ միջնորդները սեպտեմբերին կողմերին հորդորել են նվազագույնի հասցնել բորբոքիչ կամ բանակցությունների ելքը կանխավճռող հռետորությունը:

Նկատենք, որ սեպտեմբերին Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների նախօրեին սրվել էր իրավիճակը հակամարտության գոտում։ Հայկական կողմը հայտարարել էր դիվերսիայի փորձ կասեցնելու մասին։

Այժմ համանախագահները ժամանեցին տարածաշրջան Ալիևի՝ Հայաստանի հասցեին արված հրապարակային կոշտ հայտարարությունների ֆոնին: Նախ՝ Ալիևը որոշեց ուշացումով պատասխանել Փաշինյանի ստեփանակերտյան հանդիպմանը, ապա Փաշինյանը պատասխանեց Ալիևի 2 ելույթներին, որոնք նա հնչեցրեց Պուտինի ներկայությամբ:

Առաջիկա հնարավոր հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև թերևս կլինեն ամենալարվածը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները:
Հայկական կողմը պետք է մշակի նոր մոտեցում՝ Ալիևի սանձարձակությանն ի պատասխան:

Թամար Բագրատունի

դիտվել է 712 անգամ
Լրահոս
Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am