«Էրդողանը պատասխանատվություն է կրում Սիրիա «անթույլատրելի ներխուժման» հետևանքների համար». Պենտագոն
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրակցության առարկություններին ու բազմաթիվ նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փասխտականների, անվտանգության մակարդակի իջեցման եւ ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատերլի ներխուժումը» վիժեցրել է ԻՊ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ «հանգեցրել է ԻՊ-ի կալանավորված բազմաթիվ վտանգավոր զինյալների ազատման»:
«Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ մեծացել է»,- հավելել է Էսփերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: