Փաշինյանը չի կտրի «սուպերվարչապետական» համակարգի ճյուղը, որի վրա նստած է

«Փաստ» թերթը գրում է. «Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից է նաև Սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը:


Կառավարության ղեկավարի՝ վարչապետի լիազորությունների քննարկումը սահմանադրական հանձնաժողովի կողմից հետաքրքրական է այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և պետք է «սուպերվարչապետական» համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ:

Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած, «սուպերվարչապետական» համակարգը:

Եթե իրոք վերջինիս անհանգստացնում էր չափազանց շատ լիազորությունների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, ապա կառավարությունը կարող էր դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել գործադիրի ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ, որի մասին խոսք չկա:

Դրան գումարած՝ վարչապետի ինստիտուտին չափից շատ լիազորություններով օժտելու շուրջ իր հայտարարություններում Փաշինյանը երբեք չի նշել, թե կոնկրետ ինչ լիազորություններ է նախատեսում կրճատել, փոխարենը խոսել է նախագահի ինստիտուտի համար մի քանի արարողակարգային լիազորություններ ավելանալու հավանականության մասին:

Բացի այդ, եթե դիտարկում ենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում նշված են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման, սահմանադրական հանրաքվեի նախաձեռնման պրոցեսի ժամկետները, ապա պարզ է դառնում, որ վարչապետի ինստիտուտի լիազորությունների հետ կապված Փաշինյանի հայտարարություններն ընդամենը պոպուլիստական բնույթ են կրում:

2021 և 2022 թվականներին նախատեսվում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իրականացնելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և միայն 2023 թվականին է ավարտելու նախագծի մշակումը, որից հետո նոր տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե կազմակերպելու գործընթացը:

Ստացվում է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններում կարող է խոսք գնալ վարչապետի ինստիտուտի լիազորությունները կրճատելու մասին, ապա դա պետք է որոշվի հանրաքվեի արդյունքներով, որը նախատեսվում է 2023 թվականից ոչ շուտ:

Իսկ 2023 թվականին, ինչպես գիտենք, նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները:

Այսինքն՝ Փաշինյանը մտադիր է 5 տարի պահպանել «սուպերվարչապետական» համակարգը մինչև հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե, իհարկե, մինչ այդ մնա վարչապետի պաշտոնում:

2023 թվականին նախատեսվող ընտրություններից առաջ էլ, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնվի, թե ուժերի ինչ բալանս է առկա քաղաքական դաշտում.

եթե ներկայիս իշխող ուժը դեռ շարունակի մնալ իշխանություն և ինչ-որ հրաշքով հաղթելու թեկուզ չնչին շանսեր ունենա, ապա, ըստ երևույթին, վարչապետի ինստիտուտից մի քանի ձևական լիազորություններ կկրճատվեն, իսկ եթե ՔՊ-ն հաղթելու շանսեր չունենա, ապա «կքառատեն» վարչապետի լիազորությունները. չէ՞ որ իրենք չեն շարունակելու պաշտոնավարել կառավարությունում:

Այս համատեքստում տարօրինակ է, որ իրենց ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար բարձրաձայնում էին, թե «սուպերվարչապետական» համակարգը պետք է փոխվի, քանի որ այն պահպանելը չի կարող հասկացվել նաև միջազգային հանրության կողմից, վերջին շրջանում այս հարցի շուրջ նույնիսկ ծպտուն չեն հանում և լծվել են Փաշինյանի գործողությունները հիմնավորելու, արտախորհրդարանական ընդդիմության վրա ցեխ շպրտելու գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am