Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, բայց հաճոյանում է բոլորին.Կարինե Աճեմյան

«  ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երկխոսության ժամանակ ՀՀ վարչապետը Ադրբեջանի նախագահին դիմել է անուն-հայրանունով, ինչը հարգանքի նշան է: Իմ ականջից չվրիպեց մի շատ վտանգավոր և տգեղ փաստ, Նիկոլ Փաշինյանը, իր երկրի նախագահներից մեկին պահելով կալանքի տակ, մյուսին տարիներ շարունակ ամենավերջին բառերով վիրավորելով, իր թշնամի երկրի նախագահին դիմում է անուն-հայրանունով՝ Իլհամ Հեյդարովիչ, որը հարգանքի նշան է: Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, իր նախկին ղեկավարներին, բայց հաճոյանում է բոլորին անխտիր, որի իրավունքը չունի: ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն այն ֆորմատն է, որը Նիկոլ Փաշինյանն ամենախիստ ձևով քննադատել է: Քո երկրի նախագահներին տարիներ շարունակ վերջին բառերով վիրավորում ես, իսկ նրանց հաճոյանում ես»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Մեր երկրի բյուջեն մսխվում է: Նման բան վերջին 30 տարում չեմ տեսել:Իր այդ տափակ, պրիմիտիվ աֆորիզմները տարածելու համար բյուջեից մեծ գումարներ է ծախսում, որ քաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեն: Ազգային ժողովի այս վոյաժները աննախադեպ են: 30 տարվա ընթացքում նման մսխումներ չեն եղել: Ես Միջխորհրդարանական միության պատվիրակության անդամ եմ եղել, մենք նիստերին գնում էին 3-4 հոգով, մաքսիմում՝ 9-ը, հիմա 16 հոգի է գնում, իրենց հետ գնում է անգամ տնտեսվարը»:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դառնա միանձնյա կառավարվող երկիր:

«Նիկոլ Փաշինյանը որևէ կոնստրուկտիվ աշխատանքի ընդունակ չէ, եթե իրենք չեն հետևում, մենք աշխարհին հետևում ենք, Հայաստանը դադարել է հետաքրքիր լինել աշխարհին, մեր երկիրը կամաց-կամաց հայտնվում է իզգոյի կարգավիճակում: Որևէ երկրում հեղափոխություն ու պոպուլիզմ չեն խրախուսում, իսկ մենք մինչև հիմա հեղափոխությունից ենք խոսում»,- ասում է Կ. Աճեմյանը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը պնդում է՝ վարչապետի Փաշինյանի թիրախում ժողովրդին իրար դեմ տրամադրելն է.

«Փաշինյանի թիրախում ժողովուրդն է, թշնամանքն ավելանում է, գզվռտոցն ավելանում է, հանցագործությունների քանակն է ավելացել, վթարների, թույնը, որը ներարկվում է՝ թուլացնելու է երկիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն էլ բերելու է հայ ընտանիքի մոդելի խարխլման»:

դիտվել է 707 անգամ
Լրահոս
Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am