ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վրա Շվեյցարիան «չի գալիս»

Հրապարակը գրում է.Արդեն երկրորդ անգամ է՝ ՀՀ վարչապետի կնոջ այցը Շվեյցարիա ասեկոսեներ է առաջացնում մամուլում, իսկ հպարտ քաղաքացիների գլխում բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը, որը իրենց նման մի սովորական քաղաքացի էր, «լոբի մաքրող», երեխաներին կրծքով կերակրող, քչով բավարարվող կին է եղել, հանկարծ դարձել շվայտ կյանքի խորհրդանիշ։

Որպես «Իմ քայլը›› և ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, նա շաբաթ օրը եղել է Ժնևում և մասնակցել է Շվեյցարական կարմիր Խաչի բարեգործական երեկոյին, որը, ինչպես այս կազմակերպության գրասենյակն է հայտնում, նվիրված է եղել Հայաստանին, իսկ հավաքված գումարներով հոգալու էին Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները։ Երեկոն փայլել է «Հայաստանի տարեց մարդ» եզրույթի հետ անհամատեղելի ճոխությամբ։ Աննա Հակոբյանը քիփ նստած է եղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, հայաստանցիներիս համար սերժանտական Հայաստանի «դեժավյու» ապահովելով։ Այս անգամ էլ վարչապետի տիկնոջ տրանսպորտային միջոցը, որով նա հասել է Ժնեւ, հետաքրքրեց բոլորին։ Live24.am կայքը, իր հուսալի աղբյուրը վկայակոչելով, գրեց, որ Աննա Հակոբյանը Շվեյցարիա է թռել կառավարական ինքնաթիռով: Մամուլը երեկ տիրաժավորեց այդ լուրը, որը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին խնդրեցինք ճշտել։ Բայց նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը ու իրեն իրավունք վերապահեց դասեր տալ լրագրողներին․ «Սիրելի որոշ գործընկերներ, մի փոքր բարեխիղճ ու մաքուր աշխատելը երբեք վնաս չէ։ Ամեն մեկի ստատուսը, որտեղ ոչ մի նախադասություն իրականությանը չի համապատասխանում, պետք չէ copy paste անել ու տեղադրել ձեր լրահոսում։ Կարծում եմ, ձեր ընթերցողներն ավելի մեծ հարգանքի են արժանի, քան ամեն օր նրանց fake լուրերով կերակրելը»։

Հասմիկի պարզաբանումները հավատ չեն ներշնչում։ Հիշենք, որ Աննա Հակոբյանի նախորդ այցը Շվեյցարիա, որը տեղի էր ունեցել հունվարին, ևս մեծ աղմուկ էր առաջացրել։ Հայտնի էր դարձել, որ վարչապետի կինը պետության հաշվին չորս օր գիշերել է Ցյուրիխի ամենաթանկ հյուրանոցներից մեկի նախագահական համարում։ Այն ժամանակ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը փորձել էր թաքցնել, որ վարչապետի տիկինը Դավոս է մեկնել, բայց ի վերջո Աննան ստիպված էր խոստովանել, որ եղել է Դավոսում ու հայաստանցիներիս Հ1-ով հարցրեց․ մեզ համար միևնույն չի՞, թե վարչապետի կողքի նստատեղը դատարկ է թռիչքի ժամանակ, թե՞ այդ նստատեղին ինքն է նստած։


Այս անգամ Աննան մենակ է մեկնել Ժնև, ու մենք ունենք բոլոր հիմքերը հարցնելու․

ա/ որքան գումար է ծախսվել պետբյուջեից վարչապետի տիկնոջ թռիչքի եւ կեցության վրա, ինչ ինքնաթիռով է մեկնել նա

բ/ որքան գումար է հանգանակվել եւ արդյոք հավաքված գումարներն արդարացնում են ծախսերը, ավելի լավ չէ՞ր այդ գումարները միանգամից ուղղվեին Հայաստանի տարեց մարդկանց կարիքները հոգալուն։

Քիչ առաջ վարչապետի տիկնոջ գրասենյակից ուշացած պատասխան ուղարկեից։ «Ձեր 14․10․2019թվականի հարցման տեղեկացնում եմ, որ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով»։

դիտվել է 7110 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am