Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին

Այսօր և վաղը տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանից հետո մեկնելու են Արցախ», - տեղեկացրել է Աննա Նաղդալյանը։

Ըստ ամենայնի, միջնորդները որոշակի լարվածություն զգալով՝ փորձում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար հանդիպում կազմակերպել, որպեսզի փոքր-ինչ մեղմեն փոխադարձ «փոխհրաձգությունը» կողմերի միջև:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են գերատեսչության և մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Օրեր առաջ Ստեփանակերտում Արցախի բարեկամների համաժողովը կայացավ, որի համակազմակերպիչներն էին Արցախի արտաքին գործերի նախարարությունն ու ՀՅԴ-ն։ «Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», - նշել է Արցախի նախագահը՝ ելույթ ունենալով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը:

«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովում ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները, Սահակյանը շարունակել էր․ - «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»:

«Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Արցախի արտաքին քաղաքականության հիմքում, ըստ Սահակյանի, «շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները»: «Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Բակո Սահակյանը: «Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը», - ասել էր Արցախի նախագահը:

Նկատելի է, որ Արցախի նախագահն ունի որոշակի մտահոգություններ, եթե չասենք՝ վտանգ է զգում Ղարաբաղի հարցով ընթացող բանակցություններում: Այդ իսկ պատճառով նա, կարծես, կարևորում է գործընկեր պետությունների հետ շփումները, Արցախի դիրքերի ամրացումը:

Բացի այդ, նա հատուկ շեշտում է, որ Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը և Արցախի մասնակցությամբ՝ բանակցային գործընթացում լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որը Բակո Սահակյանը հարկ համարեց շեշտել՝ այն է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին՝ թե լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով:
Այս ակնարկները ուղիղ մտահոգության, անհանգստության ուղերձներ են՝ դեպի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը թե՛ բանակցողների, թե՛ միջազգային հանրության համար:

Թամար Բագրատունի

դիտվել է 5226 անգամ
Լրահոս
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am