Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը. Անի Սամսոնյան. լուսանկար

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

«Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ»-ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Այս գնման թե՛ նպատակի և թե՛ միջոցի հարցում ինձ համար գոյություն ունեն ֆունդամենտալ խութեր, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս:

Առաջինը՝ արտաքին գովազդի նպատակն է: Հասկանալի է, որ այս Կառավարության ծրագրի 80 տոկոսի իրագործելիության հույսը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է: Համենայնդեպս այդպես ներկայացվեց ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս:

Երբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները՝

Родина-мать зовет!

Наши цели ясны, задачи определены, за работу, товарищи!

Ты записался добровольцем?

Пролетарии всех стран, соединяйтесь!

Իհարկե, սովետական քարոզչության այս մեթոդները աշխատում էին, որովհետև մարդկանց տեղեկատվության աղբյուրները խիստ սահմանափակ էին, գրաքննվող և նմանատիպ պաստառները իրենց ներշնչման գործառույթը հիանալի կատարում էին: Բայց դա էլ ի վերջո չփրկեց Սովետը:

Հիմա այդ պաստառները այլևս չեն աշխատում, որովհետև ցանկացած քարոզչական մեթոդի և միջոցի նկատմամբ մարդիկ ժամանակի ընթացքում ձեռք են բերում իմունիտետ և դառնում անտարբեր: Մենք կարող ենք հազար անգամ կարդալ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգը, բայց դա մեր վարքագծում փոփոխություններ չի առաջացնելու:

Երկրորդ խնդիրն այն է, որ այդ գործը հանձնարարվել է կատարել մեկին և այդ մեկը վարչապետի գրքի հրատարկիչն է: ՀՀ վարչապետի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի միջև կապի մասին խոսելն ավելորդ է: Գործը հանձնարարվել է մի ընկերության առանց մրցույթի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա և դա խնդիր է:

Ի դեպ Արագածոտնի մարզում բիզնեսի մրցունակությունից խոսելիս ՀՀ վարչապետը բացառեց խտրականությունը՝ հիմնված քաղաքական հայացքների վրա:

2019 թվականի բյուջեով, օրինակ մոտավորապես 40 մլն ՀՀ դրամ հատկացվում է հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանման ծառայությունների համար: Կարևորագույն ծախս մեր բանակի համար:

Օրինակ մոտավորապես 13 մլն դրամ և 19 միլիոն դրամ համապատասխանաբար ծախսվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման և մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգման համար: Անհրաժեշտ ծախսեր պետության պոզիտիվ պարտականությունը կատարելու համար:

Եվ մոտավորապես 49 միլիոն լոզունգներ տարածելու համար, երբ տեղեկատվական միջոցների և հնարավորությունների մեր օրերում կարելի էր ավելի կրեատիվ և ոչ ծախսատար լուծումներ գտնել, այլ ոչ թե զբաղվել սովետական հնաոճ պրոպագանդայով:

Սա ինձ հիշեցնում է նաև Վարդավառին գորգերի 5 միլիոնանոց լվացքը, երբ հայկական գորգը և ավանդույթները անորակ պրոպագանդելու քողի տակ ինչ-որ անհայտ, նոր գրանցված ընկերություններ փող աշխատեցին:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am