Դուք մեզ հետ ե՞ք, թե ահաբեկիչների. Էրդողանը՝ ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի աջակցում Թուրքիային՝ ահաբեկչական խմբավորության սպառնալիքների ֆոնին, դաշինքը պետք է ընտրություն կատարի Անկարայի և ահաբեկիչների միջև, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, և համաձայն դաշինքի հինգերորդ հոդվածի՝ ՆԱՏՕ-ն պետք է լինի մեզ հետ: Դուք մեզ հետ ե՞ք, թե ահաբեկիչների: Հստակ պատասխան չեն տալիս»,-հայտարարել է Էրդողանը լրագրողներին: