Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1 լրագրող, վիրավորվել 4-ը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Քրդական աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը հարձակվել է Քամիշլիից Սերեքանիյե գնացող քաղաքացիական ավտորաշարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով քրդական «Hawar» լրատվական գործակալության թղթակից Սեեդ Էհմեդը մահացել է, իսկ լրագրողներ Մեհմեթ Էքինջին, Էրսին Չաքսուն, Բիրջան Յըլդըզը և Ռոժբին Էքինը վիրավորվել են:
Նշվում է, որ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Վիրավորների թիվը անցնում է 70-ը:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը