Որոնողական համակարգերը «պայթե՞լ են». քանի՞ միլիոն է բերել WCIT-2019–ը Հայաստանին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` պատմական հայրենիք կատարած առաջին այցից հետո Հայաստանը հայտնվեց համաշխարհային նորությունների թրենդներում և որոնողական ամենաշատ հարցումների թվում։ Փոքր երկրի մասին գրում էին այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Daily Mail–ը, Daily News–ը, New York Times–ը և այլն։ Մասնագետների հաշվարկներով` նման PR-ը երկրին մի քանի տասնյակ միլիոն դոլար կարժենար։

Google Trends–ի տվյալներով` 2015 թվականին Armenia բառի հարցումը Google որոնողական համակարգում մեկ շաբաթվա ընթացքում աճեց 60%–ով։ Ավելի հատկանշական է այն, որ «Where Is Armenia» արտահայտության հարցումն աճեց 7,5 անգամ։ Ամենակոպիտ հաշվարկներով` հայրենիք Քիմ Քարդաշյանի այցելության ժամանակ Wikipedia–ում Հայաստանի էջ էր այցելել շուրջ 35 հազար լրացուցիչ ընթերցող։

Ի՞նչ կշահի Հայաստանը այդ տեսանկյունից WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումից հետո, որի շրջանակում Երևանն ընդունեց այնպիսի հայտնիների, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է, որը ժամանել էր երեխաների, զարմիկների և ավագ քրոջ` Քորթնիի ուղեկցությամբ, ամերիկահայ գործարար, Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

«Կոնկրետ գնահատական տալն այսօր դժվար է, քանի որ ուսումնասիրություններ դեռ չեն անցկացվել։ Կարող եմ միայն ասել, որ վարկանիշները դարձյալ շատ բարձր էին։ Եթե հիմա Google Trader–ում ստուգենք «Արմենիա» հարցման քանակը, ապա կարելի է տեսնել, որ դա ամենաբարձր կետին է հասել, և հենց հոկտեմբերի 8-ից»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց PR մասնագետ Տաթևիկ Սիմոնյանը։

«Երբ տվյալները կուսումնասիրվեն, ակնհայտ կդառնա, որ նման ակտիվությունը կապված է հենց Համաշխարհային համաժողովի հետ և կոնկրետ անձանց անունների, քանի որ միջոցառումը և նրա հյուրերը լայնորեն քննարկվում էին մամուլում։ Այսպես թե այնպես, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը պայթուցիկ էֆեկտ են առաջացրել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ազդեցիկ անձնավորություն է` «ինֆլյուենսեր»»,– նշեց Սիմոնյանը։

Բացի այդ, PR մասնագետի կարծիքով` մամուլում (հատկապես տեղական) լայնորեն լուսաբանվում էր ոչ միայն միջոցառումներին հայտնի հյուրերի մասնակցության փաստը, այլ նաև Հայաստան այդ մարդկանց այցը, նրանց գործողությունները, ինչպես նաև պատմական հայրենիքի հետ կապված նրանց հետագա ծրագրերը։

Օրինակ, թե որ ռեստորանում են ճաշել Քորթնին և երեխաները, ուր է այցելել Քիմ Քարդաշյանը, նրանց մկրտությունն Էջմիածնում, Ալեքսիս Օհանյանի գրքի շնորհանդեսը, Սերժ Թանկյանի խոստացած համերգը։

Սիմոնյանը բացատրեց, որ հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում իրադարձությանը, ինչպես նաև այս կամ այն հյուրի այցի հետ առնչվող բոլոր հրապարակումները։ Առանձնացվում են թոփային ԶԼՄ–ները, այնուհետև հաշվարկվում է, թե որքան կարժենար գովազդային հոդվածը այս կամ այն հեղինակավոր պարբերականների մեջ։ Ընդհանուր գումարից հանվում են միջոցառման կազմակերպման ծախսերը։ Բացի այդ, հաշվի են առնվում նաև հիշատակումները սոցցանցերում, հեշթեգերը և այլն։

PR մասնագետն ավելացրեց, որ դեռ բազմաթիվ հրապարակումներ կլինեն, քանի որ միջոցառումից հետո 2 ամիսը ակտիվ ժամանակաշրջան է համարվում։ Բացի այդ, սպասվում է Հայաստանում նկարահանված դրվագներով Քարդաշյանների ռեալիթի շոուի թողարկումը, և միայն դրանից հետո հնարավոր կլինի վերջնական ուսումնասիրություն կատարել։

«Ակնհայտ է, որ մենք կարող ենք խոսել շատ լավ արդյունքների մասին։ Հույս ունեմ, որ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է», – եզրափակեց նա։

Ավելի վաղ Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ կարևոր է նաև նեղ մասնագիտական միջազգային գիտաժողովների անցկացումը։

«WCIT–ն իհարկե բավական հեղինակավոր համաժողով է, սակայն պետք է հասկանել, որ սա գործընթաց է, այսինքն, մի քանի ամիս անց այն կմոռացվի։ Հայաստանը միջազգային պրոֆեսիոնալ հանրության համար որոշակի կշիռ ձեռք կբերի, եթե նաև նեղ մասնագիտական գիտաժողովներ անցկացնի»,–ասաց նա։

Մարտիրոսյանն ավելացրել էր, որ ՏՏ ոլորտի շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի է դարձել աշխարհում, չէ՞ որ արդեն մի քանի ընկերություն միջազգային շուկա են դուրս եկել, և այսօրվա դրությամբ բավական մեծ ազդեցություն կունեն, ինչպես, օրինակ, PicsArt–ը` լուսանկարների խմբագրման աշխարհում ամենահայտնի հավելվածը։

Երևանում հոկտեմբերի 6-9–ը անցկացված WCIT 2019ՏՏ համաշխարհային համաժողովը միջազգային մասշտաբներով տեխնոլոգիաների ոլորտում գլխավոր հարթակներից մեկն է։ Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել շուրջ 60 երկրների պատվիրակություններ։

armeniasputnik.am

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել...
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am