Դատական բարեփոխումների նպատակը հատուկենտ դատավորներին ենթարկացնելն է. Ավետիք Իշխանյան

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների և դրանց ժողովրդավարական բնույթի մասին է «Անկախը» զրուցել Հայաստանի հելսինկայն կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

-Պարոն Իշխանյան, մեր իշխանավորների ձևակերպմամբ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Արդյոք այդպես է: Վերջին շրջանի զարգացումները որքանո՞վ են տեղավորվում ժողովրդավարության շրջանակներում:

-Նախ պետք է գնահատական տալ, թե ինչ նկատի ունենք ժողովրդավարություն ասելով։ Ժողովրդավարության դասական ձևակերպումն է ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը։ Սա դեռևս Հին Հունաստանից եկող դեմոկրատիա բառի իմաստն է։ Բայց ժամանակակից իմաստով ժողովրդավարությունը միայն ընտրությունը չէ։ Արդի ժողովրդավարությունը, ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումն է, այլև իրավական պետություն հասկացությունն իր անկախ դատաիրավական համակարգով, ինչպես նաև խոսքի ազատությամբ և այլն։ Ի՞նչ նկատի ունեն այսօրվա իշխանությունները և նրանց համակիրները, երբ ասում են, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Նկատի ունեն անցած տարվա ընտրությունների արդյունքները։

Անցած տարվա ընտրությունները լեգիտիմ էին, ես ինքս որևէ կասկած չունեմ դրանում: Բայց պետք է հաշվի առնենք, որ այդ ընտրությունները հեղափոխական և ոգևորության ալիքի վրա էին, և որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, որ եթե միջամտություն չլինի, հաղթանակ է տոնելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Միանգամից պատասխանեմ՝ իհարկե ոչ։ Որովհետև նույնիսկ դասական ժողովրդավարությունը մեկ ընտրությամբ չի սահմանվում։ Հետևաբար մենք նման գնահատական կարող ենք տալ մի քանի ընտրություններից հետո։ Բայց այստեղ մի կարևոր հարց կա։ Որպեսզի հաջորդ ընտրությունները լինեն ժողովրդավարական, և հասարակության մեջ կասկած չլինի արդյունքների վերաբերյալ, ապա առաջիկա տարիների ընթացքում պետք է ձևավորված լինի դատաիրավական համակարգ, որի վրա չի լինի գործադիր իշխանության ազդեցությունը: Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել այդ կառույցների կախվածությամբ գործադիր իշխանությունից, մասնավորապես նախագահից կամ վարչապետից։ Ի՞նչ բարեփոխումներ են արվել այս ընթացքում, արդյոք ոստիկանության ծառայությունը, ԱԱԾ-ն, որոնք վարչապետին կից են, դարձել են նախարարություններ խորհրդարանական վերահսկողության ներքո, արդյոք Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն առանձնացե՞լ են որպես հատուկ կառույցներ, որոնց վրա որևէ ազդեցություն չի ունենա գործադիր իշխանությունը, մասնավորապես վարչապետը։ Քանի որ այս բարեփոխումներն արված չեն, առայժմ խոսել ժողովրդավարության մասին առնվազն ժամանակավրեպ է։

Իհարկե, ամենակարևոր կառույցը, որի մասին հաճախ է խոսվում, դատական համակարգն է։ Գերակայում է կարծիքը` եթե դատավորները նշանակված են նախկին իշխանությունների կողմից, ապա նրանք ծառայում են նախկին իշխանություններին։ Սա թյուրըմբռնում է։ Չասենք ընտրությունների միջոցով, բայց ամեն դեպքում Հայաստանում երեք անգամ իշխանափոխություն է եղել։ Եվ այդ ժամանակ ամեն նոր եկած երկրի ղեկավարին ժառանգություն է մնացել նախորդի թողած դատական համակարգը։ Իսկ այդ ղեկավարների անձնական հարաբերությունները չէի ասի, որ բարեկամական են։ Հիշենք 1998 թվականի իշխանափոխությունը։ Արդյո՞ք այդ ժամանակվա դատավորները ծառայում էին նախկին ռեժիմին։ Ոչ, դատավորները միշտ ծառայում են օրվա իշխանությանը:

Ներկայում էլ հավատարմորեն ծառայում են այսօրվա իշխանություններին։ Այսինքն, իմ տպավորությամբ դատական բարեփոխումների նպատակը հատուկենտ դատավորներին ենթարկեցնելն է: Նույնը վերաբերում է սահմանադրական դատարանին։ Սա լուրջ խնդիր է, որի պատճառով կարելի է արդեն կասկածել Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության վրա։

-Իշխանական պատգամավորների հայտարարություններից դատելով` Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախաձեռնությունը դիտարկվում է միայն իրավական հարթությունում, մինչդեռ Ծառուկյանի խմբակցության՝ քվեարկությանը չմասնակցելու դիրքորոշումը որակվեց որպես քաղաքական։ Արդյոք Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնանկության նախաձեռնությունում քաղաքական տարր չկա:

-Ազգային ժողովը քաղաքական մարմին է և նրա ընդունած ցանկացած որոշում, ցանկացած պատգամավորի ելույթ, ինչին էլ վերաբերի, քաղաքական է։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես է նախկինը կրկնվում։ Հիշո՞ւմ եք Հանրապետականների իշխանության ժամանակ, ցանկացած հարց երբ քննվում էր, նրանք ասում էին՝ մի քաղաքականացրեք։ Այսինքն քաղաքական գործիչները հարց էին բարձրացնում և ասում՝ մի քաղաքականացրեք։ Նույնն էլ հիմա է: Սա ուղղակի զավեշտալի է։ Սահմանադրական դատարանի թեման ի սկզբանե քաղաքականացվեց` սկսած թեկնածուների առաջադրելու պահից, էլ չխոսեմ սահմանադրական դատարանի անդամ/դատավոր անհաջող բառախաղի մասին։

Հրայր Թովմասյանի հետ կապված այս հարցերն էլ քաղաքական են։ Որքան էլ ներկա իշխանությունը նախկինում ընդդիմություն լինելով քննադատում էր սահմանադրական դատարանին միշտ իշխանահաճո որոշումներ կայացնելու համար, այսօր նրանց համար ուղղակի զարմանալի էր,որ կարող է պատահի՝ սահմանադրական դատարանն իրենց համար ցանկալի որոշումը չկայացնի։ Այս ողջ գործընթացի պատճառն այն է, որ սահմանադրական դատարանն իրենց կարծիքով իրենց կամքին չի ենթարկվում։ Իսկ ԱԺ-ում կազմակերպված քվեարկության նպատակն էր , որ դա չընկալվի որպես իշխող քաղաքական ուժի նախաձեռնություն, այլ երևա, որ դա բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունք է: Դրա համար նրանք ջանք չխնայեցին համոզելու մյուս երկու պայմանական ընդդիմադիր քաղաքական ուժերին։ «Լուսավոր Հայաստանի» հետ դյուրին ստացվեց այդ գործը, ԲՀԿ-ն ինչ-ինչ հաշվարկներով չմասնակցեց, ենթադրում եմ, որ շատ խիստ չեն ճնշել Գագիկ Ծառուկյանին, կամ նա առայժմ դիմադրել է։

-Կարո՞ղ ենք ասել, որ մեզ մոտ այլակարծությունը կամ մամուլի ազատությունը վտանգված է, եթե հաշվի առնենք որ ոչ միայն իշխանությունների մակարդակով չդատապարտվեց լրատվամիջոցներից մեկի վրա հարձակումը, այլ նաև իշխանության ներկայացուցիչների մասնավոր հայտարարությունների մակարդակում արդարացվեց՝ պայմանավորված ԶԼՄ-ի բովանդակությամբ:

-Պետք է ասել, որ չնայած Հայաստանը մեր պատկերացրած ժողովրդավարությունից հեռու է եղել, մեզ մոտ խոսքի ազատությունը ինչ-որ չափով սահմանափակված է եղել, բայց ամեն դեպքում Հայաստանը բռնապետական պետություն չէր և ցանկացած հասարակական-քաղաքական գործիչ իր խոսքն ինչ-որ կերպ կարող էր տեղ հասցնել տարբեր լրատվամիջոցների միջոցով: Լրատվամիջոցների նկատմամբ տարբեր տիպի հարձակումների պարագայում միշտ եղել է հասարակության լայն արձագանք։ «Հայելու» հետ կապված դեպքն ինձ շատ անհանգստացրեց, որովհետև իշխող քաղաքական ուժի կողմից մի քանի հոգի մեղմ քննադատեցին, բայց հստակ քաղաքական գնահատական չտրվեց, երկրորդը՝ Քննչական կոմիտեն ինչ-որ անորոշ ձևակերպում տվեց: Ես պատկերացնում եմ, եթե այդօրինակ հարձակում լիներ, օրինակ` «Հայկական ժամանակի» նկատմամբ, ապա այդ մարդիկ արդեն ձերբակալված կլինեին։ Այս դեպքն անհանգստացնող է: Եթե հասարակությունը, անկախ իր համակրանքներից և հակակրանքներից իշխող քաղաքական ուժի նկատմամբ, այս դեպքը պայմանական ասած կուլ տվեց, ապա ԶԼՄ-ների համար հնարավոր է դժվար ժամանակներ են սպասվում:

-Պարոն Իշխանյան, նախկին իշխանություններին հաճախ էինք մեղադրում երկակի ստանդարտների, օրենքն ընտրովի կիրառելու համար։ Հիմա իրավիճակը փոխվե՞լ է։

-Իրավիճակի փոփոխություն չեմ տեսնում, հատկապես երբ կալանավորվեցին երկու երիտասարդներ` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Ես ընդունում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք էր և այդտեղ որևէ արդարացում չկա։ Բայց արդյո՞ք այդ անհարգալից վերաբերմունքն այնքան վտանգավոր էր հանրության համար, որ նրանք պետք է կալանավորվեին։ Երկրորդը՝ արդյոք անհարգալից վերաբերմունք չէր նույն Ալվինա Գյուլումյանի կամ Դավիթ Բալայանի նկատմամբ կատարվածը: Արդյո՞ք անհարգալից վերաբերմունք չէր Ազատության հրապարակից Արցախի նախագահի հասցեին հայհոյանքը և սպառնալիքը։ Կամ, եթե ոստիկանի, այլ դեպքում ՀՀ ոստիկանապետի հասցեին հնչում է "լակոտ" արտահայտությունը։ Երբ այդ մարդկանց նկատմամբ որևէ գործ չի հարուցվում, էլ չեմ խոսում կալանավորելու մասին, իսկ սրանք կալանավորվում են, արդեն իսկ օրենքի ընտրովի կիրառություն է։ Եթե կալանավորելու հարթության մեջ դնենք, ապա «Հայելու» վրա հարձակվողները շատ ավելի արժանի էր կալանավորման, քան այն երկու երիտասարդները։ Կարծես թե մեզ մոտ նորից շարունակվում է ընտրովի արդարադատությունը։

-Սկզբում հարց բարձրացրեցիք, թե արդյոք Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձել են նախարարություններ։ Հակառակ գործընթացն է տեղի ունեցել, օրենքի նախագծով նախատեսվում է, որ այդ կառույցների ղեկավարների պաշտոները կքաղաքականացվեն։ Արդյո՞ք սա հետքայլ չէ ժողովրդավարությունից:

-Այստեղ բավականին հետաքրքիր հարց է առաջանում: Նախ` այդ օրինագծի հեղինակները համեմատում են այդ կառույցների ղեկավարների աշխատանքը պատգամավորի աշխատանքի հետ, տարիքային ցենզը նկատի ունեմ: Այդ կառույցների ղեկավարը պետք է ունենա մասնագիտական բարձր հատկանիշներ, բավականին մեծ փորձ, իսկ ինչ վերաբերում է պատգամավորին, ապա նա կարող է երիտասարդ գործիչ լինել, որը ժամանակի ընթացքում փորձ ձեռք կբերի։ Քաղաքական գործիչը ելնելով անձնական, կուսակցական շահերից կարող է անվերջ իրարամերժ կարծիքներ արտահայտել և այլն։ Այսինքն այդ համեմատությունը բոլորովին քննություն չի բռնում։ Անդրադառնանք դրանց քաղաքական պաշտոն լինելուն։ Այո, եթե Հայաստանում Ոստիկանությունը դառնար նախարարություն, ապա , ինչպես այլ երկրներում նախարարի պաշտոնը կարող էր լինել քաղաքական՝ խորհրդարանի վերահսկողության ներքո։ Չնայած ես այն կարծիքի եմ, որ տվյալ նախարարը ամեն դեպքում պետք է լինի պրոֆեսիոնալ։

Իսկ ԱԱԾ-ն հատուկ ծառայության տեսակ է, որը կարող է կառավարությանը կից կոմիտե լինել։ Եվ նրա գործառույթները պետք է լինեն միայն հետախուզություն և հակահետախուզությունը, ոչ ավելին։ Այդտեղ ընդհանրապես պետք է լինի ոչ թե քաղաքական դեմք, այլ բարձր պրոֆեսիոնալ: Իսկ այս փոփոխություններով այդ կառույցները կմնան վարչապետին կից և ղեկավար կարող է նշանակվել յուրային ոչ պրոֆեսիոնալ մարդ: Ես դա համարում եմ շատ վտանգավոր ճանապարհ: 90-ական թվականներին մենք արդեն տեսել ենք, թե ինչերի է բերում, երբ իշխանությունն ամրապնդելու մոլուցքով ՆԳ նախարար են նշանակում յուրայինի:

Մանրամասները` Ankakh.com-ում

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am