Հարկային եկամուտների 3-րդ եռամսյակի պլանի կատարումը հարցականի տակ է

168.am-ը գրում է․ «Պետական բյուջեի կատարողականն այս տարվա սկզբին բարձր էր։ Առաջին կիսամյակում մուտքերի աճը հասավ ընդհուպ 25 տոկոսի։ Արձանագրվեց հարկային եկամուտների գերակատարում։ Բայց դա չի նշանակում, թե հետագայում էլ այդպես է լինելու։ Հարկային եկամուտների աճն արդեն սկսել է նահանջել։

Հարցականի տակ է հայտնվել հատկապես պետական բյուջեի երրորդ եռամսյակի պլանի կատարումը։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է պահպանել բարձր աճի տրամադրությունները, ենթադրվում է, որ առաջիկայում դրանից քիչ բան կմնա։

«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին»,-Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունից առաջին տպավորությունն այն է, որ, եթե տարվա առաջին կեսին է հաջողվել այդքան ավել գումար հավաքել, ապա դեռ ինչքան պիտի հավաքվի մինչև տարեվերջ։ Բայց իրականում տարեվերջի հետ կապված նման սպասումներ չկան։ Այն, ինչ կա, եթե չպակասի, ապա հազիվ թե ավելանա։

Խոսքը հարկային եկամուտների այն 63 մլրդ դրամ գերակատարման մասին է, որը ժամանակին խոստացել էր վարչապետը։ Չնայած առաջին կիսամյակում արդեն այդքան ավել գումար հավաքվել է, ամեն դեպքում այդպիսին են պաշտոնական տվյալները, այնուհանդերձ դա դեռ չի նշանակում, թե հետագայում ևս շարունակվելու է գերակատարվող ցուցանիշների գերակատարումը։ Ինչպես մի քանի ամիս առաջ հայտարարում էր Պետեկամուտների կոմիտեի նախագահը, նման ակնկալիքներ չպետք է ունենալ։ Ընդհակառակը` երրորդ եռամսյակում հարկային մուտքերի նախատեսված պլանը կթերակատարվի։ Ու դա արդեն նկատելի է։

Երրորդ եռամսյակի առաջին երկու ամիսների հարկային մուտքերի կատարողականն այնպիսին չէ, որ կարող է թույլ տալ ապահովել նախատեսված եռամսյակային պլանը։ Սեպտեմբերի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց հուլիս-օգոստոսի մուտքերը հուսադրող չեն. հավաքվել է ընդհանուր առմամբ 224 մլրդ դրամ։

Մուտքերը ցածր են եղել հատկապես օգոստոսին։ Այդ ամիս բյուջե է հաշվեգրվել ընդամենը 105,4 մլրդ դրամ։ Գումարը 7,9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից, բայց աճի տեմպը այլևս այն չէ, ինչ արձանագրվում էր տարեսկզբին։ Օգոստոսին մուտքերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են հազիվ 8,2 տոկոսով։ Դժվար է ասել, թե ինչ պատճառով, բայց աճի տեմպը հուլիսի համեմատ գրեթե կրկնակի ընկել է։ Չնայած այդ ընթացքում տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ կարծես չեն արձանագրվել, ընդհակառակը` տնտեսական ակտիվությունը լավ էլ բարձր է եղել, այնուհանդերձ օգոստոսին 13,2 միլիարդով պակաս գումար է հավաքվել, քան հուլիսին։ Թե ո՞րն է նման տատանողականության պատճառը, հայտնի չէ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Ու հիմա նման դրսևորումներից հետո բյուջեի երրորդ եռամսյակի հարկային եկամուտների պլանը կատարելու համար Պետեկամուտների կոմիտեն ստիպված է սեպտեմբերին հավաքել շուրջ 150 մլրդ դրամ։ Մի բան, ինչը քիչ հավանական է, եթե ոչ՝ անհնարին։ Այս տարի միայն մեկ անգամ է հաջողվել դրանից ավելի հարկային եկամուտ ապահովել` ապրիլին։ Բայց ապրիլն ունի իր առանձնահատկությունը։

Ապրիլին մուտքերը գերազանցել են 166 մլրդ դրամը, և դա պայմանավորվել է մեկ հանգամանքով` ապրիլը հաշվետու ամիս է շահութահարկի տարեկան վճարումների համար։ Ամեն տարի էլ այդպես է. այդ ամսին մուտքերի շատ ավելի բարձր կատարողական է արձանագրվում։ Բայց դա չի նշանակում, թե նույնը լինելու է նաև հետագա ամիսներին։ Պատահական չէ, որ ապրիլի ռեկորդային մուտքերից հետո մայիսին դրանք նույնքան կտրուկ նվազեցին և կազմեցիչրն հազիվ 104-105 մլրդ դրամ։

Հուլիս-օգոստոսի հարկային մուտքերի կատարողականը վկայում է, որ բյուջեի երրորդ եռամսյակի պլանը հարցականի տակ է։ Այս տարվա բյուջետային համամասնություններով նախատեսված 373,7 մլրդ դրամից դեռևս հավաքվել է 224 միլիարդը։

Այն անհամեմատ քիչ է, քան նախորդ եռամսյակի առաջին երկու ամիսների մուտքերն էին։ Խոսքն ավելի քան 47 մլրդ դրամի մասին է։ Մի բան, ինչն էլ հնարավորություն տվեց տարվա առաջին կեսին ապահովել խոստացված հարկային հավելյալ մուտքերը։ Բայց արդեն երրորդ եռամսյակի արդյունքներով այն այլևս այդպիսին չի լինի։ Այդպիսին չի լինի նաև Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հայտարարած 120-125 մլն դոլարը։

Նախնական գնահատումներով՝ բյուջեի հարկային եկամուտների երրորդ եռամսյակի պլանը կթերակատարվի 20-25 մլրդ դրամով։ Իսկ դա նշանակում է, որ վարչապետի ասած գերակատարումն արդեն ինն ամիսների տվյալներով՝ կարող է լինել ոչ թե 63 մլրդ դրամ, այլ, ասենք` 40 կամ 45 միլիարդ։ Ու դեռ հարց է, թե տարեվերջի երեք ամիսներին որքանով հնարավոր կլինի հետ բերել կորցրածը։ Եթե, իհարկե, դարձյալ ասպարեզ չգան նախորդ տարվա վերջի աճպարարությունները, որոնց այդպես էլ մինչև հիմա մարդավարի բացատրություններ չեն տրվել։ Թեև հասկանալի է, որ դա հեշտ չէ։

Վերջին ամիսների հարկային մուտքերի դինամիկան իսկապես սկսում է անհանգստացնել։ Աճի տեմպը գնալով իջնում է։ Ու դա պարզորոշ երևում է. ապրիլին` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հարկային մուտքերի աճը հասնում էր գրեթե 32 տոկոսի, մայիսին այն կազմեց 22,3, հունիսին` 17,3, հուլիսին` 15,9 տոկոս։ Արդեն օգոստոսին աճի տեմպը նվազել է՝ ընդհուպ 8,2 տոկոսի։ Եթե առաջիկա ամիսներին այն չվերականգնվի, խնդիրներից խուսափել հաստատ հնարավոր չի լինի։

Զարմանալի է, որ դա տեղի է ունենում մի կողմից՝ պաշտոնապես արձանագրվող տնտեսական բարձր աճի, մյուս կողմից` բյուջեի հարկային մուտքերի վրա կարևոր դերակատարություն ունեցող մեկ այլ գործոնի` տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կտրուկ ավելացման պայմաններում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել բյուջեի մուտքերի կատարողականը, եթե չլիներ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը։ Նշենք, որ միայն այդ գործոնի լրացուցիչ ազդեցությունը բյուջեի այս տարվա եկամուտների վրա գնահատվում է շուրջ 50-60 մլրդ դրամ։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Հակահայկական հիստերիայի սկիզբ՝ Ռուսաստանում Գնդակը Փաշինյանի դաշտում է. կեղծիքին պետք է պատասխան տրվի Վթար Սեբաստիայի փողոցում Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը Ի՞նչ փոփոխություններ կլինեն վարորդներին տուգանելու բալային համակարգի նախագծում Բակո Սահակյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, BMW-ն ու Opel-ը Կարևոր մանրամասներ. սպանված չեմպիոնը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ». ՏԵՍԱՆՅՈՒԹՐ «Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն այն սուբյեկտները չեն, որ ես իրենց անգամ քննարկման առարկա դարձնեմ որևէ իրավական հարցի հետ կապված». Գևորգ Կոստանյան Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել տեսանյութում երևացող կանանց նկատմամբ 80 միլիարդ դրամ է ներարկվել տնտեսություն՝ բանկերի միջոցով. Արթուր Ջավադյան Նարեկ Մութաֆյանը բաց նամակ է գրել կալանավայրից Աննա Հակոբյանը դստեր լուսանկարն է հրապարակել և շնորհավորել «Ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման». Բադասյան Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի 325 մլն դրամ Ալիևը նշել է, թե «բոլոր հին քարտեզներում Լեռնային Ղարաբաղի բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագման են» Հայաստանից Ադրբեջան կայցելի՞ լրագրողների խումբ Անահիտ Բախշյանը հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագծի մասին Նիկոլ Փաշինյանը կարծիքս ազատ արտահայտելու վրա բռնանում է. Վարդան Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, անդամ Ռոման Ղազարյանը և Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ կառավարության իրականացրաց աշխատանքները, կատարված չարաշահումները: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սպառողների միջազգային կազմակերպության նախագահ Մարիմութա Նդսն (Լոնդոն): Թեմա՝ սպառողների իրավունքների պաշտմանումը մեր երկրում և արտերկորում, ինչպես են այն կազմակերպում: նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծցուցասրահում կբացվի գրականության ցուցադրություն՝ նվիրված անվանիհայ բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Կցուցադրվի գրողի Ազգային գրադարանի ֆոնդերում պահվող հարուստգրական ժառանգությունը՝ գրքեր, թարգմանություններ, ինքնագրերովգրքեր, ամսագրերում եւ թերթերում տպագրված հոդվածներ, լուսանկարներ,ինչպես նաեւ Գեւորգ Էմինի որդու՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչԱրտաշես Էմինի անձնական արխիվում պահվ... Հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 15-ին, ժ.16:00, Հայ-չինական բարեկամության դպրոցում (Սարկավագի 14) տեղի կունենա ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան չինարենի ուսուցիչների և ուսանողների պարգևների հանձնման արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը և ՀՀ բարձրաստիճան հյուրեր: Նոյեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Համահայկական Ազգային Համաձայնության հիմնադիր, մտավորականների խորհրդի համակարգող Արթուր Արմին Բաբայանը, ՀԱՀ ՀԿ-ների և նախաձեռնությունների խորհրդի համակարգող Աշոտ Աշոտյանը եւ ՀԱՀ պատասխանատու քարտուղար Հրայր Աղինյանը կխոսեն նախօրեին ՀՀ Կառավարության շենքի դիմաց իրականացված ակցիայի մասին, որի ըթացքում Կառավարությանը փոխանցվել է «քաղքական նոտա», բանախոսները կանդրադառնան ՀԱՀ գործունեությանը, առաջիկա ծրագրերին եւ ներքաղաքական կարևոր ... Նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կխոսի ներքաղաքական զարգացումների, որոշումների եւ օրենքի նախագծերի մասին, որոնք հանրային դժգոհություն են առաջացրել, բանախոսը կանդրադառնա նաեւ 2020թ.բյուջեի նախագծի բացերին Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը: Անդրադարձ կլինի ինչպես Սիրիայում ծավալված վերջին դրամատիկ դեպքերին, թուրքական ներխուժմանը, այնպես էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ընթացիկ զարգացումներին: Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա: Նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի մամուլի ասուլիսը՝ Չեխիա, ՈՒկրաինա եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ: Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Հակոբյանը և Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը: ԹԵՄԱ՝ կառույցի ներկա և նախկին աշխատակիցները ահազանգում են՝ համակարգը կանգնած է փլուզման եզրին: