«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան (video)
Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, այսօր Հայելի ակումբում անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, նշեց, որ Վիտալի Բալասանյանը եղել է այն մարդը, ով թույլ չի տվել, որ «թուրքերը հասնեն մեր տները»:
«Սիրիայի պատերազմը տեսնո՞ւմ եք, թուրքի անմիջական գործողություններն են, ուզում եմ լիրիկաները դնել մի կողմ, սա նույն թուրքն է, որը մայր ու մանուկ չի խնայում, որը մարտական ռազմական գործողություները սկսեց մեր դեմ, նույն թուրքն էր Արցախում մորթում մեր ժողովրդին:
Վիտալի Բալասանյանը այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել, իսկ Նիկոլ Փաշինյանը բարոյապես արժեզրկում է իր հերոսներին»,- ասաց ռազմական-քաղաքական գործիչը: