Էրդողանը վախենում է միայն հայերենով գրված ձեր ստատուսներից. Վահրամ Սահակյանը հեգնում է
Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի հատ սարսափելի գաղտնիք բացեմ։ Ուրեմն իմացեք, որ Էրդողանը չի վախենում ոչ ԱՄՆ-ից, ոչ Ռուսաստանից ու ոչ էլ Եվրոպայից։
Էրդողանը վախենում է միայն հայերենով գրված ձեր ստատուսներից «Էրդոգան տականք, ֆաշիստ» եւ այլն։
Մի երկու-երեք հատ էլ որ գրեք, նա զորքերը կհանի Սիրիայից եւ չի բացառվում, որ արեւմտյան Հայաստանն էլ տա ձեզ, ստատուս գրողներիդ»։