Պետության «օջախացումը»

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն իր օջախն է և ժողովուրդն՝ իր ընտանիքը, մի փոքր համեստություն է անում ու ահագին բան թաքցնում, այսինքն՝ չի ասում այն, ինչն անում է հպարտ քաղաքացիների հաշվին ու հպարտ քաղաքացիների անունից։

Համեստությունն այն է, որ նա մինչև վերջ չի բացվում, քանզի բացվելու դեպքում պետք է միտքը շարունակեր ու հայտարարեր, որ ինքն էլ պետության «պապան» է։ Դե իսկ «պապան», ինչպես հայտնի է, անփոխարինելի է ու պետք է ցմահ իշխի՝ արժանանալով բալիկների, այսինքն՝ «հպարտ քաղաքացիների» հիացական գնահատականներին։

Պետության «օջախացումը» ավտորիտար հակումներով և լուրջ կոմպլեքսներ ունեցող մարդկանց կոդն է։ Օջախի անունից և, իբր, օջախի համար ամեն մի ապօրինություն արդարացնելը մեր արժեհամակարգում ուրույն տեղ ունի։ «Տուն ենք պահում» ձևակերպման տակ հիմնավորվում է «ձախ» եկամուտն ու թալանը։

«Ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում» բանաձևը ևս գռեհկացվել է։ Այն դարձել է հակաքաղաքացիական ու հակապետական, քանզի այդ բանաձևի օգնությամբ արդարացվում է կոռուպցիան և թալանը։ «Տուն պահողին» նույնիսկ արդարացնում է հանրության այն հիվանդ հատվածը, որը ոչ թե դեմ է թալանին, այլ վատ է զգում, որ ի՛նքը չունի թալանի հնարավորություն։ Նիկոլը հենց այդ շերտի ներկայացուցիչն է, որն այժմ ստացել է ձեռքը պետության գրպանը մտցնելու անսահմանափակ ու անվերահսկելի հնարավորություն։ Ու մտցնում է։

Նիկոլի չասածները հենց դրան են վերաբերում։ Երբ պետությունն ու ժողովուրդը նա նույնացնում է օջախի ու ընտանիքի հետ, դրանով ուզում է ասել, որ պետական բյուջեն էլ ինքն իրավունք ունի օգտագործել այնպես, ինչպես ընտանիքի հայրն է օգտագործում տան փողերը, այսինքն ծախսում է այնպես, ինչպես ուզում է և ինչքան ուզում է։ Քանզի հպարտները դեռ հարց չեն տալիս և հույս ունեն, որ շուտով իրենց էլ է բաժին հասնելու։ Բայց չգիտեն, որ առավելագույնը ստանալու են ֆեյսբուքյան «լայվ»։

Վարչապետ դառնալուն պես Նիկոլը մտել է պետական բյուջեի գրպանն ու դուրս չի գալիս այնտեղից։ «Հպարտներին» նա կերակրում է կոպեկ առ կոպեկ գողացածը վերադարձնելու կոչերով, բայց իրականում՝ միլիոնավոր դոլարներով մսխում պետական բյուջեն։ Թանկարժեք չվերթներ, զրահապատ ավտոմեքենաներ, ընտանեկան շրջագայություններ, սեփական փիառի համար՝ 100 հազար դոլար, 2 միլիոն դոլար փաստացի նոր տուն կառուցելուն և այլն, և այլն, և այլն։

Որքան շատ է Նիկոլը խոսում թալանից, այնքան շատ է թալանվում պետբյուջեն՝ բնականաբար, օրենքի ֆորմալ կողմը պաշտպանելով։ Նրա «ատմազկան» այն է, որ ինքը ճամպրուկներով փող չի վերցնում սեփականատեր դարձած լֆիկներից, բայց դե փոխարենը նա մեշոկներով ծախսում է պետբյուջեի հաշվին՝ բացառապես անձնական կարիքների համար։ Համ էլ՝ դեռ պարզ չէ, թե արդյոք նախկին օլիգարխները կամ պաշտոնյաները բավարարվում են միայն հեղափոխականների գլխին հովանոց պահելո՞վ, թե՞ զուգահեռաբար նաև մուծվում են ուսապարկերով։

Հայկ Ուսունց

դիտվել է 668 անգամ
Լրահոս
Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am