Քրդերը Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել
Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային: